Լեոնսիոն, նույն ինքը` Ռուբենշ դը Ֆալկոն


Մեր կինոհանդիսատեսին բրազիլական «Ստրկուհի Իզաուրան» սերիալից հայտնի Լեոնսիոյի դերակատար Ֆալկոն կյանքի 77-րդ տարում օրեր առաջ կնքեց մահկանացուն: Globo ընկերության հեռուստանախագիծը` նկարահանված Բեռնարդու Հիմարաեշի գրքի մոտիվներով, հեռուստաէկրան բարձրացավ 1976-ին և միանգամից գրավեց աշխարհի ավելի քան 70 երկրների հանդիսատեսներին` մրցակցելով բազմաթիվ կինոարտադրողների հետ: Հետաքրքրական է, որ ֆիլմի առաջին տարբերակում չարագործ Լեոնսիոյին կերպավորած Ռուբենշ դը Ֆալկոն 2004-ին վերանկարահանված «Ստրկուհի Իզաուրա» -ի ավելի կրճատ տարբերակում նույնքան հաջողությամբ ստանձնել է Լեոնսիոյի հոր` կոմանդոր Ալմեյդուի դերը: