Եվս 2 շաբաթ` հոգեբուժարանում


Ամերիկյան փոփ¬կուռք Բրիթնի Սփիրսը ստիպված է ևս 14 օր անցկացնել Լոս-Անջելեսի` Կալիֆոռնիայի համալսարանի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում£ Այս մասին տեղեկացրել են նրան բուժող բժիշկները£ Սփիրսն արդեն մեկ շաբաթ հոգեբանական թեստեր էր անցնում այստեղ և մի քանի օրից պետք է դուրս գրվեր հիվանդանոցից£ Սակայն ստացիոնար բուժման անհրաժեշտություն է ծագել` օրենքի պահանջով£ Կալիֆոռնիայում գործող օրենսդրությամբ` բժիշկներն հիվանդին երկու շաբաթ կարող են թողնել հոսպիտալում, եթե նա վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար£ Սա այս տարի Բրիթնիի արդեն երկրորդ հոսպիտալացումն է£ Հունվարին նա հոգեբանական վերականգնման բուժումներ է ստացել£ Այն ժամանակ նա հիվանդանոց ընկավ, երբ հրաժարվեց ամուսնուն վերադարձնել երկու որդիներին` նրանց հետ տեսակցելու ժամանակը սպառվելուց հետո£ Նրա առանձնատուն եկած հասարակական կարգի պահապաններն ստիպված էին եղել «շտապ օգնության» խումբ կանչել£ Բժիշկները որոշել էին հիվանդանոց տեղափոխել փոփ-աստղին, ով, ամենայն հավանականությամբ այդ պահին գտնվում էր թմրադեղերի և ալկոհոլի ազդեցության տակ£ Այս անգամ, սակայն, նրան հիվանդանոց տեղափոխելու հատուկ գործողություն էր մշակվել, այն էլ` ոստիկանական ուղղաթիռի մասնակցությամբ£ Խնդիրն այն էր, որ 2006 թ. նոյեմբերից, երբ Սփիրսը ամուսնալուծության հայց էր ներկայացրել, իր իսկ պահվածքը նրան թիրախ դարձրեց£ ԼՁԸՀ-ՁԸհհ¬ի փաստարկմամբ` բուլվարային բազմաթիվ լրատվամիջոցներում առնվազն 3-4 լրագրող ու լուսանկարիչ «մասնագիտացել» են երգչուհու արարքների լուսաբանման ուղղությամբ£