Խոստովանության քարակտոր


Սուրբ Վալենտինի օրը Վալերի Լեոնտևն ինքնատիպ նվեր է ստացել իր երկրպագուներից. սիրո խոստովանություններ` փորագրված բնական քարերի կտորներին£ Այդ 12 մակագրություններից յուրաքանչյուրը խնդրում կամ պատգամում է երգչին` «Մի° մոռացիր», «Ինձ մի° լքիր», «Կողքովս անտարբեր մի° անցիր» և այլն£ ¬ Մենք կամենում էինք արտասովոր մի բան նվիրել նրան. ամենահարմարը քարասալիկների տեսքով նվերն էր,¬ իրենց հորինվածքն այսպես են մեկնաբանում երգչի մոլեպաշտները£ Իսկ Լեոնտևը դեռ չի կողմնորոշվել, թե ուր դնի առավել քան ինքնօրինակ այդ «վալենտինկաները»£ ¬ Գուցե տանեմ Մայամի (իր ամառանոց-խմբ.), տեղադրեմ այգում` արմավենիների տակ և սկսեմ հիմնել քարերի պարտեզ,¬ շփոթված` բարձրաձայն մտորել է նա£ -Դա իհարկե, յուրատիպ գաղափար է, բայց ինչպե՞ս կվերաբերվեն ամերիկացի մաքսավորները. ինձ կնայեն որպես ծոցս քարեր լցրած մեկի,¬ կատակել է երգիչը£