Մի° պղծեք դարերով կանգուն Թատրոն եկեղեցու կառույցը


«Առա¯ջ, սպանեցե°ք բոլորին, պատերազմ հայտարարեք մեկդ մյուսին£ Ապականեցե°ք կյանքի առասպելը, դո°ւք, խելագարնե°ր, քանզի ձեր մեծությունը չափվում է ձեր կատարած ավերմունքի չարությամբ»£ Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ Աղբախեղդ մեր ներկան, իր ողջ եղկելիությամբ, գեղարվեստորեն կենդանացավ իմ մտապատկերում Նորայր Ադալյանի «Ապոկալիպսիս»¬ի տողերի ենթատեքստային համաձուլվածքում£ Թող որ երբեմն ներքին ընդդիմություն արթնացնող նատուրիալիստական պատկերավորությամբ, բայցև` գլխավոր ասելիքի պոռթկուն արտահայտչա միջոցներով առավել խորազդու£ Անընթերցող մեր հասարակությունը, պարզապես անհաղորդ մնալով գրողի քաղաքացիական ցասումին, շարունակեց մնալ հզորացող աղբիշխանության կամակատարը£ Օրավուր` հլու հպատակը£ Հրապարակի վրա երևացին մարդ արարածի հոգևոր-բարոյական խեղման դեմ ընդվզող ուրիշ գրական երկեր ևս£ Գիր ու գրականության հանդեպ երբեմնի ավանդական պաշտամունքից կտրականապես հրաժարված մասսայական ընթերցասերը այդպես էլ չիմացավ դրանց արժեքը£ Որդեգրած «նոր» կյանքի ոգեսպան հավատամքը` կառչած մնաց հեռուստաէկրանից: Ոտնահարելով արժանապատիվ կեցության իրական չափորոշիչները` հայտնվեց «գեղագիտական մոդեռն հաճույքների» ախտածին հիպնոսի ամենակուլ տիրույթում£ Ցավոք, ոչ միայն պարզակենցաղ մահկանացուն, այլև նրա գիտակցությունը հիվանդագին մանրէներից մաքրելու, դեպի ազնիվն ու վեհը մղելու կոչված մտավորականը£ Քաղաքացիական պարտքի սրված զգացումով իր ապրած օրերի գարշահոտ աղբանոցը մաքրելուց չհոգնող ճշմարիտ արվեստագետը£ Ակամա: Նաև` վաղեմի մասսայական հետաքրքրությունը վերագտնող լուրջ թատրոնը` համընդհանուր կատարսիսի գիտակցության անհրաժեշտությունն ամրապնդող ամենազորեղ խթանը հակամշակութային էյֆորիայի ներկայիս խառնիճաղանջում£ Արդի հայ թատրոնը ամենօրյա ստեղծագործական տառապանքով, ներշնչանքի անկաշկանդ ու վառվռուն դրսևորումները խաթարող կապանքների հաղթահարման գերճիգերով առայժմ կարողանում է տարբեր բեմերից հոգեպարար, սթափեցնող լիցքերով հարստացնել իր ապրեցնող կախարդանքին ապավինած հանդիսատեսին£ Նույնիսկ ամենասովորական թվացող ներկայացումներով£ Շռնդալից երևույթների «ծնելիության» նվազման մեջ հանիրավի է գործող թատերախմբերին միայն մեղադրելը£ Մշակույթի ճակատագիրը թյուրիմացաբար տնօրինող որոշ պաշտոնյաների նման (սեփական մեղքերը սքողելու ընդունված «մարտավարություն», որ միանգամայն ծառայում է իր հեռահար նպատակների իրագործմանը)£ Հատուկենտ թռուցիկ տպավորություններով£ Արտառոց սկանդալների բեմադրություններով ինքնակոչ Ամենաքննադատի «արտահաստիքային պաշտոնը» զբաղեցնող խորհրդականների կատեգորիկ գնահատականներով£ Չափանիշները բխում են ոչ այնքան կոնկրետ ներկայացումների անաչառ վերլուծությունից, որքան կոնկրետ արվեստագետների դեմ ունեցած անձնական հաշիվները մաքրելու, սեփական կորսված փառքը նրանց ստեղծագործությունը առավելագույնս նսեմացնելով հաստատելու մոլուցքից£ Նույնիսկ պարտադիր չէ, այս պարագայում, անմիջականորեն հաղորդակցվել հերթական աշխատանքին£ «Ա¯, այսի՞նչն է բեմադրել, ովքե՞ր են զբաղված. արդեն պարզ է…»£ Իսկ ես ձեզ վստահաբար հայտարարում եմ, տիկնայք և պարոնայք երդվյալ դատափետողներ («քննադատել» բայն ինձ համար միանգամայն ազնիվ, կայացնող, սատարող բովանդակություն ունի), թատրոնի մարդկանց (նկատի ունեմ նվիրյալ պրոֆեսիոնալներին) կոլեկտիվ ստեղծագործություններում, անկախ գեղագիտական սկզբունքներից ու դրամատուրգիական հիմքից, մշտառկա է ժամանակի զգացողությունը, հանդիսատեսին վեհ գաղափարներ ներարկելու, ինքնամաքրման մղելու ձգտումը£ Դերակատարների մեծամասնությունը ներդնում է ողջ ներուժը, կենսական էներգիան` կենդանացնելու սեփական ես¬ով անցկացված հերոսի մարդկային կերպարը£ Ավելի շնորհալիներն ու տաղանդավորները հասնում են երբեմն այնպիսի բնութագրականության, որ մարդացնող գունեղ արտահայտչամիջոցներով անդրադարձնում են կենսական նախատիպներին` նրանց նկատմամբ հստակ վերաբերմունքով£ Դրամաշորթության նպատակով չեն դիմում մասսայական ծափ ու ծիծաղ կորզող, ուռճացված սրտաճմլիկությամբ սրտխառնոց առաջացնող, ինքնանպատակ աճպարարությունների£ Պարզապես հանապազօրյա հացի հրամայականով զուգահեռաբար այլընտրանքային տարբեր զբաղմունքներ են գտնում` մսխելով բարձր արվեստին, այսօր հատկապես, չափազանց անհրաժեշտ ունակությունների զգալի մասը£ Արջի ծառայություն են մատուցում թատերական կենդանի արարչագործությանը վճարունակ հեռուստաընկերությունները` իրենց անբարեկիրթ աշխատաոճով խաթարելով առօրյա կանոնավոր տքնանքը, շահարկելով ու խեղաթյուրելով անհատականության կնիքով քիչ թե շատ աչքի ընկնող դերասաններին` շնորհալիներից ոմանց ինքնըստինքյան տարանջատելով, հեռացնելով բեմական արվեստի վճիտ ակունքներից£ Ի հեճուկս չարաղետ հանգամանքների թանձրացրած հակաստեղծագործական հեղձուկի` արդի հայ թատրոնը մշտավառ է պահում երեկոյան կանչող լույսերը£ Ներկայացնելով տարբեր ժամանակների ու հեղինակների գործերի` մեր ժամանակներին համահունչ վերաիմաստավորված ուշագրավ բեմադրություններ իր կապն է ամրապնդում ստվարացող հանդիսասրահի հետ` հոգնատանջ համառությամբ կրթելով նոր ժամանակների հանդիսատեսին£ Արդի բեմերում ցուցադրվող ներկայացումնե րից շատերի համար «ուշագրավ» բնորոշումը չափազանց համեստ է£ Զսպե°ք, ձեր քամահրական ժպիտը, ուղղափա°ռ թատերատյացներ£ Ամենայն պատասխանատվութ յամբ ու հիմնավորվածությամբ եմ մերժում չարակամներիդ, որ տարիներով ոտք չդնելով որևէ թատրոնի շեմքից ներս, ջանադրաբար թյուր հասարակական կարծիք եք ձևավորում ու տարածում` ձեզ իրավունք վերապահելով այդ ոգով թատերական նոր սերունդ դաստիարակելու£ Առնվազն 30-ամյա վաղեմության կարծրացած տպավորութ յուններով, ներկային անիրազեկ հավկուրությամբ ինֆանտիլ հերթափոխ կրթելու£ Տարված պատմատեսական հաստափոր աշխատություններ երկնելով` միայն ջուր եք լցնում` առանց ձեր «հեղինակավոր» աջակցության էլ ներկայիս հոգևոր դաշտում տիրաբար գերիշխող հակամշակույթի ջրաղացին£ Մինչդեռ£ Թատրոնի հրաշքի շարունակականությամբ անկեղծորեն մտահոգված գործիչները, ճեղքելով մարդկային հոգիների բիզնեսով պատկառելի գումարներ դիզող ցածրարվեստ անճաշակության վեր խոյացող պատնեշը, անխոտոր բեմ են բարձրացնում հայ, ռուս, արևմտաեվրոպական դասականների մնայուն գործերը, ձեռք մեկնում տարբեր իզմերի ժամանակակից հետնորդներին£ Խնամքով փորձում են ընթացք տալ ազգային թատերագրության ինչ¬ինչ թերարժեք դրսևորումների լիարյուն կայացմանը£ Լրացնում ու բեմին են հարմարեցնում£ Եվ, որ ամենից դժվար է, հերոսաբար պահպանում են խաղացանկային թատրոնը` դերասանական դպրոցի միակ հուսալի դարբնոցը£ Հերոսաբար£ Հանդարտվե°ք, մաղձաշաղա°խ, փառատե°նչ, եսակենտրո°ն կրքեր£ Ստեղծագործող անհատների երևակայության ու մտքի թռիչքը անկաշկանդ սլացքի է կարոտ£ Իսկ թե ինչ բարձունքի է ի զորու հասնել անամպ ու հողմազերծ երկնակամարում, պարզ կլինի թևերը շղթայազերծ անելուց հետո միայն£ Ուրեմն, հետևողականորեն օրենքի ուժ ստացող կազմալուծող հեղինակազրկմամբ մի° պղծեք Թատրոն եկեղեցու` դարերով կանգուն, անփոխարինելի կառույցը£ Բա°վ է: Նոր հոգևոր¬բարոյական արհեստական երկրաշարժ մի° հարուցեք£ Թույլ տվեք նրա հավատարիմ սպասավորներին արժանապատվորեն պահպանել հոգեզմայլ արարողակարգը, որպեսզի ամրանա շնորհալի նորերի հավատը` որդեգրած պաշտամունքի հուսառատ լիցքերով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ