«Լսե՞լ եք` ասում են» թեմայով


Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ Երկրապահ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, երկրապահ վարչության մի քանի անդամների հետ (այդ թվում իր եղբոր որդին` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը) միացել են ընդվզողների խմբին£ Տարակուսելին այն է, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է շրջանառվող լուրերը£ Այս և մի քանի այլ հարցեր հիմնավորելու ակնկալիքով դիմեցինք գեներալի եղբոր որդուն` ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին£ ¬ Ի գիտություն, պետք է ասեմ, որ փետրվարի 19¬ին եղել եմ թիվ 20 ընտրատարածքի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը£ Ես այնպիսի հարգանք եմ վայելում մեր ընտրատարածքում, որ եթե հանդիսանայի Լևոն Տեր¬Պետրոսյանի կողմնակիցը, ապա Նախագահի ընտրություններում կհաղթեր Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Մինչդեռ բոլոր 8 թեկնածուները միասին չեն հավաքել անգամ Սերժ Սարգսյանի ստացած քվեների կեսը£ Մեր ընտրատարածքում ժողովուրդն ընտրել է սեփական կամքով, և ոչ մի կեղծիք չի արձանագրվել£ Դա հաստատել են թե° մյուս թեկնածուների վստահված անձինք, թե° միջազգային դիտորդները£ ¬ Երկրապահ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը հայտարարեց, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, նաև Դուք, ի թիվս այլ երկրապահների, այսպես, կոչված համաժողովրդական շարժման համակիր եք£ Եթե ոչ, ինչո՞ւ երբևէ որևէ հերքում չի տրվել ԵԿՄ նախագահի կողմից£ ¬ Վերջին շրջանում գեներալ Մանվել Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և բացի այդ նա լրագրողների հետ չի շփվում. հետևաբար չէր կարող լրատվամիջոցների միջոցով հերքում տալ£ Ես ինձ իրավասու եմ համարում նրա անունից հայտարարել, որ Մանվել Գրիգորյանը երբեք այդ շարժման մասնակից չի եղել և չի միացել Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմին£ Մյասնիկ Մալխասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի բոլոր երկրապահների անունից հայտարարություն անելու£ Եթե շատ էր ցանկանում, կարող էր խոսել իր հարազատ ապարանցիների անունից£ Ես վերստին կոչ եմ անում Մյասնիկ Մալխասյանին և Լևոն Տեր¬Պետրոսյանին` բոլոր երկրապահների անունից հայտարարություն չանել£ Մանվել Գրիգորյանի անունը ևս թող չշահարկեն£ ¬ «Ազատության» հրապարակում գեներալ Սեյրան Սարոյանի անունը նույնպես հնչել է£ Ի՞նչ կասեիք այս առնչությամբ£ ¬ Դա ևս ապատեղեկատվություն է£ Սեյրան Սարոյանը մարտադաշտի բոցերում թրծված զինվոր է և չի կարող սատարել երկիրն անկայունության ճանապարհով տանող ուժերին£ Նրա դիրքորոշումն այս առնչությամբ հստակ է£ Պարզապես ուզում եմ փաստել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմի հետ մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին£ Թիվ 41 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները, ինչը մեր համագործակցութ յան փայլուն վկայությունն է£ Օգտվելով առիթից` ես դիմում եմ իմ այն թիմակիցներին, ովքեր կասկածի տակ են առել իմ ազնվությունը, թող հետաքրքրվեն և իմանան, թե իրենց հարազատներն ո՞ւմ են ընտրել, և հավաստիանան, թե իմ հարազատները իրենց քվեն որ թեկնածուին են տվել£ Հ. Գ. Ի դեպ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի անունը ևս հնչել էր Ազատության հրապարակում£ Երբ այդ մասին նրան ևս հարցրեցին, նա պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին համարեց «քաղաքական պուտանկա» և բազում այլ «հաճոյախոսություններ ուղղեց նրա հասցեին£