ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


Հարգարժան տիար Սերժ Ազատի. Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում Ձեր հաղթանակը£ Ղարաբաղյան շարժումից ի վեր, թրծվելով Արցախամարտի բովում, Դուք միշտ արժանապատվորեն եք կրել պատասխանատվության բեռը` երկրի համար կարևորագույն բոլոր այն պաշտոններում, որ վարել եք£ 2007ի խորհրդարանական ընտրությունները լուրջ քննությունն էր` իր առաջնորդներից մեկի հանկարծահաս կորստի ցավը դեռ չհաղթահարած «Հանրապետականի» համար£ Ձեր ղեկավարությամբ, սակայն, բարեբախտաբար և օրինաչափորեն, ՀՀԿն պատվով հանձնեց այդ քննությունը` դույզնինչ չհրաժարվելով իր որդեգրած սկզբունքներից ու վերահաստատելով իր բարձր վարկանիշը£ Իսկ ՀՀ նախագահի ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ ժողովուրդը հավատում է Ձեզ և ապավինում կուսակցության ազգաշահ սկզբունքայնությանը£ Հետընտրական աճպարարությունների հանդեպ Ձեր զուսպ կեցվածքն ու հանդուրժողականությունը լրացուցիչ հավաստիք էին` երկիրն ու ժողովրդին ի փորձության չտանելու Ձեր հավատամքի£ Ամենայն բարին ենք մաղթում Ձեզ` մեր պետականության կերտման, երկրիս զարգացման ու պաշտպանունակության ամրապնդման, ազգային արժեքների պահպանման ու ժողովրդավարության խորացման և ժողովրդի բարեկեցության ապահովման անդուլ աշխատանքում£ «ԱՎԱՆԳԱՐԴ»