ՀԱՍՏԱՏ ՊՐՈՎԱԿԱՑԻԱ ՉԷ


 

Ի պատասխան էջմիածնեցի Հակոբ Հակոբյանի («Ճոյտի»)` ԿԸՀ ներկայացրած դիմումի, որ գեներալ Սեդրակ Սարոյանը Ուկրաինայում բիզնեսներ ունի, գեներալ-պատգամա վորը պատասխանել է, թե այդ ամենը պրովակացիա է:

Գեներալն, իհարկե, շատ է ուզում նորից պատգամավոր դառնալ, ուստի գիտակցելով, որ հայտարարագիր լրացնելիս հարկավոր է ամենայն ճշգրտությամբ արտացոլել եկամտի աղբյուրները, հիմա նման հայտարարություն է արել: Սակայն Հակոբ Հակոբյանի շրջապատից մեզ տեղեկացրեցին, որ գեներալն այս «խաղում» պարտություն է կրելու, որովհետև արդեն իսկ իրենց ձեռքին են Սարոյանի` Ուկրաինա կատարած թռիչքների տոմսերի պատճենները, ու նաև կարողացել են ձեռք բերել հարուստ նյութեր գեներալի ունեցվածքի մասին:

Առհասարակ, ոչ միայն Սարոյանը, այլև մյուս թեկնածուները խուսափում են ներկայացնել հայտարարագրեր իրենց ունեցվածքի մասին, իսկ ոմանք էլ հայտարարում են, թե իրենք կատարելապես աղքատ մարդիկ են, որովհետև ամեն ինչ գրանցել են իրենց կանանց, երեխաների և այլ հարազատների անուններով: Առավել ճիշտ չէ՞ր լինի, եթե մեր մի շարք պատգամավորներ խոստովանեին իրենց ունեցվածքի մասին և հանգիստ խղճով շարունակեին իրենց գործունեությունը: Մանավանդ` Հայաստանում ստեղծված Էթիկայի հանձնաժողովը մինչև օրս աչքի է ընկել իր... անգործությամբ: