Օրը 1000 եվրոյով կմերկանա՞ք 
Թեկուզ մինչև գոտկատեղ


 

FeΗen կոչված խմբի կիսամերկ աղջիկների ներկայությունը սովորական է դարձել Եվրոպայի մեծ քաղաքներում: Մեկ շաբաթ առաջ նրանցից երկուսը հայտնվել են Վատիկանում. հանել են վերնաշապիկները, ցուցադրել են կրծքներին արված մակագրությունը` «No Ηore PoΘe» և սկսել են թափահարել ծխագլանիկը, որից ծիրանագույն ծուխ էր տարածվում: Պարկեշտ մի ոստիկան փորձել էր նրանցից մեկին ծածկել իր բաճկոնով: Բայց` ապարդյուն: Ստիպված մի քանի ոստիկաններ են մոտեցել և նրանց հարկադրաբար ծառայողական մեքենա խցկել:

Հռոմում ևս նրանք առաջին անգամ չէին հանվում: 2011-ին մերկացել էին` պահանջելով Բեռլուսկոնիի հրաժարականը: Ու այդ պահին նորից հավաքվել էր կոնկլավը` Հռոմի Պապ ընտրելու (այն ժամանակ` Բենեդիկտոս Պապին):

Փարիզում, ուր գտնվում է FeΗen-նների «պատրաստման կենտրոնը», այս աղջիկներին նշանավոր են համարում: Իսկ ա´յ Ուկրաինայում, որտեղ ծնվել են սրանք, վերաբերմունքն այլ է: Անցյալ աշնանը 1+1 հեռուստաալիքի մի լրագրողուհի ներթափանցել էր սրանց խմբի մեջ (նույնիսկ մերկացված կրծքով մի քանի բողոքի ակցիաների էր մասնակցել) և հետաքրքիր բացահայտումներ կատարել:

Նա պարզել էր, որ FeΗen-ի գործունեությունը լա˜վ էլ վարձատրվում է. յուրաքանչյուր ցուցարարուհի ամսական ստանում է 1000 եվրո: Իսկ Կիևում գործողները` մինչև 2500 եվրո (Ուկրաինայում միջին աշխատավարձը չի գերազանցում 500 եվրոն): Փարիզում, ասում են, վարձավճարները շատ ավելի բարձր են` օրական 1000 եվրո: