Պապին չէր ուզում հավատալ


 

Անցյալ շաբաթ Հռոմեա-կաթոլիկական առաջնորդի տիտղոսը պաշտոնապես ստանձնելուց հետո, Ֆրանցիսկոս Պապը հերթական անգամ դրսևորեց իր համեստությունը:

Չկամենալով անհանգստացնել քարտուղարին, նա որոշում է անձամբ զանգահարել իր վաղեմի բարեկամին` Ճիզվիտների միաբանության ղեկավար, գեներալ Ադոլֆ Նիկոլասին: Ներքին հեռախոսակապով միանալով Վատիկանի օպերատորին, նա բարեկրթորեն ներկայացել է.

- Այո, սա Հռոմի Պապն է:

Անդրեաս անունով օպերատորը չի կարողացել պատկերացնել, որ հովվապետը կարող է անձամբ զանգահարել և որոշել է կատակել.

- Հռոմի Պա՞պը, այո՞: Իսկ ես Նապոլեոնն եմ:

Ֆրանցիսկոսը մեծագույն համբերատարությամբ փորձել է նրան հավաստիացնել, թե ինքը չի կատակում, որ ինքն իսկապես Հռոմի Պապն է և ուզում է զանգահարել իր բարեկամին:

- Ես իսկապես Ֆրանցիսկոս Հռոմի Պապն եմ: Խնդրում եմ մի հուզվեք, Անդրեաս: Դուք պարզապես ինձ միացրեք Միաբանության գեներալի հետ. ես ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել նամակի համար,- ասել է հովվապետը:

Ի վերջո, օպերատորը հասկացել է սխալը և ներողություն խնդրելով արագ կատարել է իր պարտականությունը (գրել է The DΖily MΖil-ը):

Ի դեպ, լրատվամիջոցները նշում են, որ Ֆրանցիսկի մուտքով Վատիկանի ծառայողները ստիպված են վերանայել իրենց պատկերացումներն առ այն, թե ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է անի Պապը: