Կաշառք տալու և ստանալու պահին


 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 1978 թ-ին ծնված փոխգնդապետ Ս. Մ.-ն, և տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ` ավագ լեյտենանտ Ա. Ա.-ն և կապիտան Ա. Մ.-ն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ` Ա. Մ-ի միջնորդությամբ, Ա. Ա.-ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս:

Ս. Մ. -ն խոստովանական ցուցմունք է տվել և հայտնել նաև, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին, տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը:

Վերոնշյալը հիմնավորվել է Ա. Մ-ի և Ա. Ա.-ի կողմից տրված հաղորդումներով:

Նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Փոխգնդապետ Ս. Մ.-ն ձերբակալվել է: