ԱՄԵՆԱՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՆԱՅՔ


Համաշխարհային ճանաչում նվաճած այս կանայք ամենանշանավորներն են` մյուս հռչակավորներից:

ԿՈԿՈ ՇԱՆԵԼ(իսկական անունը` Գաբրիել Բոնյոր Շանել). Ֆրանսուհի այս մոդելագործուհին 20-րդ հարյու-րամյակի նորաձևության պատմության ամենակարևոր դեմքը դարձավ` իր նորարարության, տղամարդկանց նորաձևության ներշնչանքի և, իհարկե, պարզապես թանկարժեքություն ստեղծելու շնորհիվ: Կանանց զգեստապահարանները նա հարստացրեց իրանը գրկող ժակետի ու փոքրիկ սև զգեստի համադրությամբ պերճաշուք հանդերձով: Բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր Կոկոյի ազդեցությունը, որ նորաձևության աշխարհից միայն նա գրանցվեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Հիշեցնենք, որ Կոկոն հռչակված է նաև իր ֆիրմային հարդարանքներով ու օծանելիքներով:

Կոկո Շանելի ծննդյան 125-ամյակի պատվին «Շանել» նորաձևության տան ղեկավար Կառլ Լագերֆելդը նրա պատկերով 5 եվրոյանոց հոբելյանական մետաղադրամի յուրօրինակ ձևավորում ներկայացրեց: 99 օրինակով թողարկված ոսկյա մետաղադրամը գնահատվել է 5900 եվրո: Իսկ 11 հազար հատ արծաթե մետաղադրամներից յուրաքանչյուրը հնարավոր է ձեռք բերել 45 եվրոյով:

ՄԱՅՐ ԹԵՐԱԶԱ.Իսկական անունը` Ագնես Գոնջա Բոյաջիու (26 օգոստոսի, 1910 թ. - 5 սեպտեմբերի, 1997 թ.). կաթոլիկ միանձնուհին հիմնադրել էր միանձնուհիների «Սիրո քարոզիչ քույրեր» միաբանությունը, իրեն նվիրել աղքատներին ու հիվանդներին ծառայելուն: Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչումից (1979) զատ նրա մեծագույն գնահատականը համայն մարդկության սերն էր` իր անձի հանդեպ: Իսկ արդեն մահվանից հետո, 2003 թ. հոկտեմբերին, Կաթոլիկ Եկեղեցին նրան դասեց երանիների կարգում:

Մայր Թերեզայի մահվան պահին հաշվվում էին նրա ուխտի ավելի քան 4000 քարոզիչ, ովքեր աշխատում էին 123 երկրների 610 ներկայացուցչություններում: Իր առաքելությունը նա տեսնում էր աղետի գոտիներում և տնտեսապես աղքատ երկրներում:

ՄԱԴՈՆՆԱ.Ամերիկացի երգչուհին, ով նաև երգերի հեղինակ է, պրոդյուսեր, պարուհի, արտիստուհի և կինոռեժիսոր, ըստ Գինեսի ռեկորդների գրքի համարվում է կոմերցիոն ամենահաջողակ կատարողը: TiΗe-ը նրան ընդգրկել է «Անցյալ հարյուրամյակի ամենամեծ իշխանություն ունեցող 25 կանայք» ցուցակում` նկատի ունենալով նրա ազդեցությունը ժամանակակից երաժշտության վրա:

Մադոննան 20-րդ դարի ամենապահանջված ռոք-երգչուհին է: BillboΖrd-ը մեներգիչ-մեներգչուհիներից նրան լավագույն արտիստն է ճանաչել ձայնագրությունների պատմության մեջ: NY Post-ի տեղեկացմամբ` 2013-ին երգչուհու ունեցվածքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Երաժշտական քննադատների կարծիքով երգչուհին սաստիկ ազդել է բազմաթիվ կատարողների վրա. նրանցից են Մադոննայի «հոգևոր դուստր, նրա նմանը» դառնալ որոշած Բրիթնի Սփիրսը, Փինքը, Ջենիֆեր Լոպեսը, ինչպես նաև Լեդի Գագան, Քեթի Փերրին, Մայլի Սարուսը:

 

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱ.Ուելսի արքայազն, բրիտանական գահաժառանգ Չառլզի առաջին կինը (1981-1996 թթ.), ճանաչված է արքայադուստր Դիանա, լեդի Դիանա կամ պարզապես լեդի Դի անունով: 2002 թ. Բի-Բի-Սի ընկերության անցկացրած հարցումների արդյունքներով նա գրավել է 3-րդ հորիզոնականը` պատմության մեջ հայտնի մեծագույն բրիտանացիների ցուցակում: Նրա մահից տասը տարի անց` 2007 թ., երբ կբոլորեր արքայադստեր 46 տարին, արքայորդիներ Գարիի և Ուիլյամի նախաձեռնութ յամբ հիշատակի համերգ կազմակերպվեց: Համերգի մասնակիցները երաժշտության և կինոյի համաշխարհային աստղերն էին: Հետո նկարահանվեց «Թագուհին» կենսագրական ֆիլմը, ուր նկարագրվում է բրիտանական թագավորական ընտանիքի կյանքը` Դիանայի մահից անմիջապես հետո: