«ՖՐԵՍԿՈ». կոտրելով կարծրատիպերը, սերմանելով համամարդկային արժեքներ


«Ֆրեսկոյի» մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին: Փառատոնը կլինի ամենամյա` տարեցտարի նպաստելով ստեղծված հոգևոր-մշա կութային ճգնաժամի հաղթահարմանը, համամարդկային ու հոգևոր արժեքների տարածմանն ու խորացմանը, ինչպես նաև ազգային ու քաղաքացիական ինքնագիտակ ցության զարգացմանը մեր երկրում:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հոգևորը, մարդասիրական արժեքներն ու քրիստոնեական մտածողությունն օրեցօր դուրս են մղվում մեր առօրյայից ու կենցաղից` դառնալով վերացական ու ոչ օրգանական: Մեր հանրության մի ստվար զանգվածի համար հոգևորը սկսվում և ավատրվում է լոկ եկեղեցու պատերից ներս:

Եթե ինչ-որ ժամանակ արվեստը միտված էր մարդկանց մղելու դեպի մարդկայինն ու մարդասիրականը, վեհն ու կատարյալը, ապա այսօր հենց նույն արվեստի միջոցով շատ հաճախ մարդկանց հոգեպես ստրկացնում և ամլացնում են` դարձնելով հոգևոր ու համամարդկային արժեքներից զուրկ խամաճիկներ:

«Ֆրեսկո» (որմնանկարի տեսակ, իտալ. «fresco». բառացի նշանակում է թարմ) անվանումը ստացած կինոփառատոնի նոր ձևաչափը գալիս է փոխելու ստեղծված իրականությունը` կոտրելով փառատոների մասին եղած բոլոր պատկերացումները, թարմություն ու նոր շունչ բերելով հայ հանրությանը:

Աշխարհի տարբեր անկյուններից բերված ֆիլմերը, որոնք պարունակում են մարդասիրական ուղերձ, սերմանում են խաղաղություն ու հանդուրժողականություն, սեր ու առողջ արժեքներ, մի քանի օրերի ընթացքում կդառնան հայ ժողովրդի առօրյայի կարևոր մասնիկը:

«Ֆրեսկոն» նախատեսվում է դառնալ սահմաններից ու սահմանումներից դուրս մի իրադարձություն, որը մի տանիքի տակ կհավաքի համաշխարհային կինոգործիչ ների, հոգևորականների ու հոգեբանների, ֆիլմերում բարձրաձայնված տարբեր խնդիրներին առնչվող մասնագետների: Կինոդիտումներից աննդ քննարկումներ` նպաստելով ֆիլմերում արծարծված առողջ գաղափարների ամրացմանը, բարձրաձայնված խնդիրների լուծմանը:

Մենք կարևոր խնդիր ունենք. այսօր բոլոր փառատոններն ու մշակութային ծրագրերը անցկացվում են գերազանցապես մայրաքաղաք Երևանում. արդյունքում մարզերի բնակչությունը պարզապես կտրված է մնում հոգևոր ու մշակութային զարգացումից: «Ֆրեսկո» կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նախադեպը չունեցող կինոարշավներ հանրապետության տարբեր գեղատեսիլ ու գողտրիկ վայրերում` նպաստելով տեղի պատմամշակութային արժեքների ճանաչմանն ու բնակչության հոգևոր մտածողության աճին:

Փառատոնը մեծ կարևորություն է տալիս նաև սոցիալական հատուկ խմբերի ու սահմանափակ կարողություններով անձանց մասնակցությանը: Այսպիսով, հաշման-դամություն ունեցող անձիք ոչ միայն կմասնակցեն փառատոնի բոլոր միջոցառումներին, այլև կընդգրկվեն կազմակերպչական աշխատանքներում:

«Ֆրեսկոն» գալիս է ապացուցելու, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգը շարունակում է քրիստոնեական արժեքների կրողն ու տարածողը մնալ, շարունակում է լինել մարդասեր ու հյուրընկալ, ստեղծագործ ու բաց` կենսարար ու ճշմարիտ արվեստի առաջ:

Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ