Խե¯ղճ արտիստուհիներ


«Ամբաստանյալները» կինոնկարում բռնաբարված զոհի դերակատարման համար Օսկարի արժանացած Ջոդի Ֆոստերը 2004 թ. Մասաչուսեթսից անստորագիր սպառնալի նամակներ էր ստանում: Եվ ահա Լոս Անջելեսի օդակայանը պայթեցնելու կասկածով կալանավորված Սմիգելը ոստիկանությանը խոստովանել է, որ ինքն ուղարկել է նման նամակներ: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա 10 տարի ազատազրկումից բացի նաև 250 հազար դոլար տուգանք կվճարի: Ի դեպ, առաջին դեպքը չէ, որ «Գառնանգեղի լռությունը» կինոնկարը «արժանանում է» մոլագարների ուշադրությանը: 1981-ի մարտի 30-ին, օրինակ, ոմն Ջոն Ուորնոկ հինկլի-կրտսերը մահափորձ է կատարել այդ տարիներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ: Իր այդ հանցանքը նա «ձոնել է» Ջոդիին, ավելի ճիշտ` նրա մարմնավորած հերոսուհուն: Դրանից հետո մամուլը հեղեղված էր դերասանուհու անվամբ: Ֆոստերը «մոլագարների մուսան է», «Ֆոստերի խաղը ոգեշնչում է մարդասպաններին» և նմանատիպ այլ աղմկահարույց վերտառություններով: - Ես վախենում էի ամեն շշուկից, և եթե հանկարծ երկրպագուներիցս որևէ մեկը ձայն էր տալիս, ինձ թվում էր` կրակելու են թիկունքիցս,- խոստովանել է արտիստուհին: Նման հոգեվիճակներ ապրել է նաև կինոաստղ Կիրա Նայթլին: Բրիտանացի գեղեցկուհին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սարսափահար է` իմանալով, թե որքան վտանգավոր են այդ մարդիկ: - Ինձ հետապնդում են 5 տղամարդ: Գուցե նրանք պոտենցիալ բռնաբարողնե՞ր են: Սարսափում եմ` նրանցից որևէ մեկին տեսնելով,- խոստովանել է Կիրան: