Ի նպաստ օրինականության կայացման Իրավիճակի թելադրանքով


¬ 2004 թ. Ազգային ժողովն ընդունեց զանգվածային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու կարգը սահմանող մի օրենք, որը մեկ տարի անց բարեփոխվեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդով ու պահանջով£ Օրենքում նոր վերանայումներ կատարելու անհրաժեշտությունն ակներև դարձավ հետընտրական շրջանում, հատկապես մարտի 1¬ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համատեքստում£ Ակնհայտ է, որ օրենքն ուներ որոշակի թերություններ, իսկ մի քանի դրույթներ հակասում են Մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային, միջազգային իրավունքի նորմերին, նաև մեր երկրի սահմանադրությամբ նախատեսված այն կարգին, որով պետք է ապահովվի բնակչության անվտանգությունը` զանգվածային միջոցառումների ժամանակ£ Մինչդեռ, օրենսդրական առավել ազատական կարգի պայմաններում տեղի ունեցած զանգվածային գործողությունների հետևանքով, մեր երկրի ութ քաղաքացիներ զոհվեցին, իսկ երեքը գտնվում են առողջական ծանր վիճակում£ Այս ամենի կրկնությունը վերջնականապես կանխելու, ժողովրդի հատվածներին առճակատման տանելու նկրտումները բացառելու նպատակով, իհարկե, նախևառաջ քաղաքական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն£ - Օրենքում կոնկրետ ի՞նչ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել£ - Օրենքն, ընդհանրապես, քարացած չի կարող լինել£ Հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց` օրենքները մշտապես փոփոխվում են£ Մարտի 1¬ին տեղի ունեցած իրադարձությունների պարագայում մենք պարտավոր ենք կանխել առճակատումների զանգվածային անկարգությունների, թալանի, ավերածությունների, մեր երկիրն ու ժողովրդին բարոյալքող այլ գործողությունների կրկնությունը£ Օրինակ, հանվել է «ինքնաբուխ ու ոչ զանգվածային միջոցառումներ» հասկացությունը, ինչը ենթադրում է 100¬ից պակաս մասնակիցների առկայություն£ Օրենքն այսօր սահմանել է, որ կազմակերպիչը իրազեկումից հետո 3 օրվա ընթացքում կարող է լիազոր մարմնից հանրահավաք կամ երթ կազմակերպելու թույլտվություն ստանալ£ Բոլոր մերժումները պետք է լինեն հիմնավորված, և երեք օրը այս պարագայում անհրաժեշտ է£ Օրենսդիրը պարզապես պարտավոր էր օգնել հանրապետության նախագահին` մեր երկրում օրինականությունը և հասարակական բնականոն վիճակը վերականգնելու և հաստատելու գործում£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ