Շան հետ իր լեզվով խոսելն էլ խոսքի ազատություն է


Հետո ի՞նչ, որ շունը ոստիկանական է, իսկ հաչողը` մարդ: Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ Ռայան Ջեյմս Ստեֆանսն անցած շաբաթ դատական պատասխանատվության էր կանչվել` իր ծառայողական պարտականություն ները կատարող ոստիկանական շան վրա հաչելու համար (տեղեկացրել է ծՏՉՏրՑՌ ՃՌվՓՌվվՈՑՈ կայքը): Հարևան փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզաբանելու գնացած ոստիկանը պարեկային մեքենայի մեջ է թողել շանը: Վերադառնալով, նա տեսել է, թե ինչպես են իրար վրա հաչում մեքենայում փակված շունն ու նրա դիմաց կանգնած 25-ամյա Ստեֆանսը: Վերջինս հետո հայտարարել է, որ «շունն առաջինն է սկսել հաչել»: Նահանգի օրենքներով` ոստիկանական շանը վիրավորանք հասցնելու համար Մեյսոն քաղաքի բնակչին սպառնում է խոշոր չափի տուգանք, կամ մինչև 2 ամիս բանտային կալանք: «Հաչող ամերիկացու» փաստաբանը, սակայն, ավելի հնարամիտ է գտնվել և դատարանին հայտարարել է, որ իր պաշտպանյալը յուրօրինակ կերպով իրականացրել է խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքը: - Դուք դա խելացի խոսք կհամարեք, թե՞ ոչ, բայց դա խոսք է եղել,¬ փաստաբան Ջիմ Հարդիի խոսքը մեջբերել է կայքը: Տեղական ոստիկանության ղեկավարը համառորեն պահանջում է պաշտպանել իր չորքոտանի ենթակայի իրավունքները: Նա նշում է, որ խմած տղամարդու գործողությունները ոչ միայն վիրավորանք են հասցրել շանը, այլև կարող էին վերջինիս մղել` կոտրելու մեքենայի ապակին և դուրս ցատկել, որպեսզի իրեն նեղացնողի հետ հաշիվները մաքրի արդեն «առանց խոսքի»: