Դուգլասի կինը` հոգեբուժարանում


Կինոաստղի կինը` Քեթրին Զետա¬Ջոնսը, նույնպես արտիստուհի է: Վերջերս նա բուժվել է հոգեբուժարանում: Ընդ որում, Քեթրինն իր կամքով է բուժօգնության դիմել` կրկնաբևեռ (բիպոլյար) խանգարում ախտորոշմամբ: Սա բավական ծանր հոգեկան հիվանդություն է, որին բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունները: 10 րոպեի ընթացքում այդ ախտով տառապող մարդու ուրախ տրամադրությունը մեկեն վերափոխվում է ծայրահեղ հարձակողականության ու գրեթե նույն պահին նա կարող է ժպտալ շրջապատողներին: Բժիշկները նշում են, որ այս հիվանդությունը կարող է վրա հասնել հոգեկան և բարոյական ծանր ցնցումների հետևանքով: Իսկ վերջին տարին Քեթրինի կյանքում բավական շատ են եղել նման ցնցումներ: 2010¬ի աշնանը նրա ամուսնու` Մայքլ Դուգլասի լեզվի վրա վերջին փուլի քաղցկեղ է հայտնաբերվել. արտիստը խիստ տկարացել և նիհարել է: Եվ այդ վիճակում նրա լուսանկարները չարակամ մարդիկ սկսել են տպագրել` ավելի ընկճելով նրան: Քեթրինը մշտապես նրա կողքին է եղել` բարոյապես աջակցելով նրան: Բայց, պարզվում է` իր նյարդերի հաշվին: Ի դեպ, Դուգլասը հաղթահարել է հիվանդությունը և հիմա կնոջ առողջությամբ է մտահոգ: