«Շոգ» ամառ` թալիբներին


Պենտագոնի ղեկավարը հավաստել է, որ 2011 թվականը կարող է շրջադարձային լինել Աֆղանստանի համար: Անցյալ շաբաթավերջին նա հայտարարել է, որ Ամերիկան ու իր դաշնակիցները մոտ են աֆղանական գործողությունների բեկումնային պահին (տեղեկացրել է թՏսՏր ԸՎպՐՌՍՌ¬ն): Ռոբերտ Գեյթսը լրագրողներին ասել է, որ ընդդեմ «Թալիբան» շարժման ծավալված գործընթացի ուժգնացումը գրոհայիններին ճզմելով դուրս է մղել այն տարածքներից, որոնք նրանք վերահսկել են տարիներ շարունակ: Եվ եթե կոալիցիոն ուժերին հաջողվի իրենց հսկողության տակ պահել այդ տեղանքները, ապա 2011¬ի վերջին պատերազմը կթևակոխի ավարտական փուլ: Իսկ դա հնարավոր կլինի` այս ամառ ռազմական գործողությունների ուժգնացմամբ: Միացյալ Նահանգներն Աֆղանստան զինված ուժեր մտցրել են 2001 թ. սեպտեմբերի 11¬ից շատ չանցած` Ուսամա բեն Լադենին և գրոհի մյուս կազմակերպիչներին բռնելու նպատակով: Ներկայումս այնտեղ են գտնվում 100 հազար ամերիկացի զինծառայողներ: Բարաք Օբաման էլ խոստացել է այդ երկրից իր զինուժի մի մասը դուրս բերել հուլիսին: