Ովքե՞ր էին իրականում մահապարտները


Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ծայրահեղ անմխիթար վիճակ էր ստեղծվել ճապոնական ճակատի համար: Նորանշանակ փոխծովակալ Օնիսիի համար 2 օրը բավարար էր, որպեսզի հասկանար, որ ի վիճակի չեն լինի հաջողությամբ իրականացնել ռազմական գործողությունները` հակահարված տալ և պաշտպանվել: Նա շատ լավ էր ըմբռնում խնդրի լրջությունը և հակառակորդի ուժային առավելությունը: Ճապոնական ճակատը կործանման եզրին էր: Ամերիկյան հզոր ռազմանավերը կործանարար¬ինք նաթիռներով խոցելը պարզապես անհնար էր: Կար միայն մեկ ելք` բառի ամենալայն իմաստով ինքնազոհաբերման գնալը: Նախատեսվում էր կործանարարներով մխրճվել ռազմանավերի մեջ: 1944 թ. ստեղծվեց հատուկ միավորում` «Աստվածային քամու հատուկ հարձակման էսկադրիլիա»: Կամիկաձե բառը թարգմանաբար նշանակում է «Աստվածային քամի», որն ուղարկում է Ամատերասուն` Ճապոնիայի անվտանգության հովանավորյալ աստվածուհին: Բառն այսօր խիստ բացասական իմաստ է ձեռք բերել: Այդպես կոչվում են տեռորիստ-մահապարտները: Իրականում կամիկաձեները ճապոնացի օդաչուներ էին` ինքնակամ կյանքը նվիրաբերած հայրենիքին: Իհարկե, պատերազմի ժամանակ յուրաքանչյուր զինվոր կանգնած է մահվան վտանգին դեմ հանդիման: Ոմանք նույնիսկ ինքնակամ զոհվում են, բայց կամիկաձեները մարդկության պատմության մեջ միակն էին, որ ունեին հատուկ ստորաբաժանում: Նրանց առաջին գործողությունը Ֆիլիպիններում էր: Այնուամենայնիվ հաջողվեց վնասել և ջրասույզ անել մի քանի նավ: Կամիկաձեների համար ստեղծվել է հատուկ զենք` ավելի ստույգ` միակը իր տեսակի մեջ` մարդու կողմից կառավարվող ռումբ: Փոքրիկ ինքնաթիռը` Օկա¬ն (թարգմանաբար` բալի ծաղիկ), հիշեցնում է գերմանական ռումբը: Ճապոնական սինտոիզմը հատուկ վերաբերմունք ունի մահվան նկատմամբ: Կրոնա¬փիլիսոփայական համակարգը սահմանում է, որ կամիկաձեները մահվանից հետո միանում են աստվածներին: Իհարկե, ֆանատիզմն, ամեն դեպքում սարսափելի է: Բայց եղել են մարդիկ, ովքեր ինքնակամ զոհվել են հանուն հայրենիքի: Ժամանակակից տեռորիստ մահապարտներին առանց հիմնավորման կամիկաձե են անվանում: Բայց նրանք, ովքեր ղեկավարում էին կամիկաձեներին, սառնասրտորեն չէին խաղում մարդկային կյանքերի հետ` երբեք չզոհելով սեփականը:

Էջի նյութերը` Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ