ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՔԱՇՔՇՈՒԿԻՑ


Մեր երկրում գործազրկության նպաստն այնքան չնչին է, որ նախընտրելին աշխատանք փնտրելն ու գտնելն է: Վերջին տվյալներով` նշված հատկացումների միջին չափը 17,718 դրամ է կազմում: Եվ չնայած նախորդ տարի գործազուրկներին միջին հաշվով 16,447 դրամ է հատկացվել, այսուհանդերձ, երկու վճարաչափերի դեպքում էլ նվազագույն սպառողական զամբյուղ կոչվածը շարունակում է հեռու մնալ` գոնե կիսով չափ լցվելուց: Ոչ պաշտոնական հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև «գաղտնիքը», թե աշխատանք որոնողներն ինչու են այդքան հազվադեպ դիմում համապատաս խան պետական գործակալությանը: Ասում են, թե մի քանի ամիս նշված գումարն ստանալու համար գործազուրկներից այնքան փաստաթղթեր են պահանջում, որ անգամ կարիքի մեջ գտնվողները խուսափում են մի քանի տասնյակ հազար դրամ ստանալու համար նման քաշքշուկի մեջ ներքաշվել: