ՉԻ ՀԱՇՏՎԵԼՈՒ


Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մտադիր չէ հաշտություն կնքել «Հրապարակ» թերթի հետ և հետ վերցնել իր դատական հայցը: Նա անգամ հայտարարել է, որ վճռական է տրամադրված և մինչև վերջ պայքարելու է, որպեսզի թերթն իր առջև պատասխան տա և սնանկանա: Ի դեպ, ԱԺ այս պատգամավորի պահվածքն ու քայլն այնքան է դուր եկել որոշ պատգամավորների, որ նրանք էլ են որոշել մանրազնին հետազոտել թերթերի հրապարակումներն ու առաջին իսկ հնարավորության դեպքում` դատեր բացել զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Այսպիսով, պատգամավորներից ոմանք կարող են հրաժարվել իրենց վնասաբեր բիզնեսներից և զբաղվել ԶԼՄ-ների դատավարություններով: