Ճապոնացի Ռոբինզոնը


 

Մերօրյա այս Ռոբինզոնը` 76-ամյա ճապոնացի Մասաֆումի Նագասակին, բնակություն է հաստատել արևադարձային անմարդաբնակ Սոտոբանարի կղզյակում: Արդեն 20 տարի նա ապրում է մի վայրում, որտեղ անգամ խմելու ջուր չկա: Կղզում հաստատվելու առաջին իսկ օրվանից Նագասակին կտրուկ հրաժարվել է ցանկացած տեսակի հագուստից: Նա շրջում է մորեմերկ` ձգտելով ձուլվել բնությանը: Իր իսկ խոսքերով` հասարակության մեջ նպատակահարմար չէ մերկությունը, այստեղ սակայն հագուստ կրելը նույնքան տարօրինակ կթվար: Նա լուսանկարիչ է եղել, իսկ թոշակի անցնելուց հետո որոշել է արմատապես փոխել իր կյանքը:

- Ես չեմ ցանկանում վարվել այնպես, ինչպես թելադրում է հասարակությունը, ես ապրում եմ բնության օրենքով: Ոչ ոք չի կարող հաղթել բնությանը, այդ պատճառով ես նախընտրում եմ ենթարկվել: Ոմանք նախընտրում են իրենց մահկանացուն կնքել հիվանդասենյակի մահճի վրա, ես բնությունն եմ ընտրել,- ասել է ճգնավորը: