Ուր ինչպես են ապրում


Միջազգային ECA InternΖtionΖl գործակալությունը հետազոտություններ է անցկացրել` ուսումնասիրելով աշխարհի շուրջ 400 քաղաքների բնակչության կենսամակարդակը: Առաջնային են համարվել մի շարք չափանիշներ, այդ թվում` անվտանգության, քաղաքային ենթակառուցվածքների, առողջապահության, միջնակարգ կրթության, բնակարանների, ինչպես նաև եկվորների նկատմամբ տեղացիների հանդուրժողականության մակարդակը: Եվրոպական քաղաքների առաջին պատվավոր հորիզոնականը կիսում են Բեռնը և Կոպենհագենը: Առաջին տասնյակում են նաև Լյուքսեմբուրգը (3-րդ հորիզոնական), Անտվերպենը և Ժնևը (4-րդ հորիզոնական), Բազելը (7-րդ հորիզոնական), Բրյուսելը (9-րդ հորիզոնական): Գերմանական քաղաքներն, ինչպես և սպասելի էր, բարձր հորիզոնականներ են զբաղեցրել: Մյունխենն այս ցուցակում 10-րդն է: Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Բեռլինը նույնպես «բարենպաստ» դիրքերում են` գերազանցելով Փարիզին, Մադրիդին (կիսում են 23-րդ հրիզոնականը), Լոնդոնին (31-րդ հորիզոնական), Մոսկվային (139-րդ հորիզոնական): Վարշավայի և Կիևի դեպքում, որոնք կիսում են 67-րդ և 113-րդ հորիզոնականները, հիմնական խնդիրը լեզվային արգելքն է: Բնակչությունը մեծ դժվարությամբ է տիրապետում օտար լեզուների:

«Ամենաանմխիթար» հորիզոնականները կիսում են Մուրմանսկը (189-րդ հորիզոնական), Թբիլիսին (199-րդ հորիզոնական): Շարքը եզրափակում են Բաղդադը, Քաբուլը, Պորտ-Օ-Պրենսը: