ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ


 

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին, նախագահ Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք հայտնելու և նրան սատարելու համար` դուրս դրեցին քաղաքական դաշտից: ԲՀԿ միակ դոկտոր պատգամավորի հեռացումը քաղաքականությունից վկայում էր այն մասին, որ, այնուհանդերձ, այս կուսակցությունում առաջնություն են տալիս ֆինանսական կապիտալի աշխարհի մարդկանց` գիտանականներին օգտագործելով սոսկ որպես «ծխածածկույթ»: Սակայն, պարզվում է, Վարդան Բոստանջյանը շատ բան չի կորցրել` դուրս մնալով ԲՀԿ համամասնական ցուցակից: Այժմ նրան խոստացել են բավական բարձր պաշտոն` կայուն եկամուտներով: Ոմանք չեն հերքում, որ Բոստանջյանը կարող է հայտնվել որևէ բուհի ռեկտորի կամ ակադեմիական ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Գուցե այսպես են իշխանությունները որոշել պատժել ԲՀԿ-ին` հասկացնել տալով, որ այդ կուսակցությունում գիտության մարդկանց չեն սիրում, իսկ սա նշանակում է, որ ինտելեկտուալ կապիտալից բան չեն հասկանում: