ՕԵԿ-Ի ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է


 

«Օրինաց երկրին» մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ կուսակցությունում խուճապային և հուսահատ վիճակ է տիրում: ՀՀԿ-ն, որից մի ժամանակ աջակցություն էր ակնկալում Արթուր Բաղդասարյանը, հայտնել է, որ չի կարող որևէ բանով օգնել: Իսկ սա նշանակում է, որ ՕԵԿ-ն ինքը պիտի հիմա լուծի իր առջև կանգնած խնդիրները: Այս իրավիճակը հատկապես խորը դեպրեսիա է առաջացրել Արթուր Բաղդասարյանի եղբոր մոտ, ով վերջին տարիներին հասցրել է խոշոր կապիտալ կուտակել, մի շարք ձեռնարկությունների և «օբյեկտների» տեր դառնալ: Պնդողներ կան, թե նա որոշել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու հեռանալ երկրից: Մեր աղբյուրները նշում են, որ Արթուր Բաղդասարյանը չի առարկել եղբոր որոշմանը` մտածելով, որ այսպես միայն նա կարող է փրկել իր ունեցվածքը: Ի դեպ, խուճապ կա նաև ՕԵԿ-ի «էգ առյուծ» Հեղինե Բիշարյանի սրտում, ով նույնպես վերջին տարիներին հասցրեց որոշակիորեն հարստանալ և ամրապնդել իր նյութական դիրքերը: