ՔԱՐՈԶԱՐՇԱՎ... ՋԱՐԴԻ ՁՈՐՈՒՄ


 

Շիրակի մարզում գտնվող Հեզհեզի կամ Ջարդի ձորը ևս կոտորածների վայր էր դարձել, ուր Հայաստան ներխուժած թուրքերը կոտորել են շրջակա գյուղերի մի քանի տասնյակ հազար բնակիչների: Ամեն տարի ապրիլի 24-ին Գյումրու և մարզի մյուս բնակավայրերի բնակիչները գալիս են այստեղ` խնկարկելու անմեղ զոհերի հիշատակը:

Այս տարի Ջարդի ձոր էր գնացել նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ և պատգամավորության թեկնածու Սամվել Բալասանյանը: Նա ձորում հայտնվել էր իր նախընտրական շտաբի անդամների ուղեկցությամբ` վաղօրոք պայմանավորվելով լրագրողների հետ, որպեսզի հենց հուշարձանի մոտ իրենից հարցազրույց վերցնեն: Իր ողջ կյանքում Ցեղասպանության մասին ոչինչ չասած թեկնածուն դատապարտել է դարասկզբի ողբերգությունը և անդրադարձել այն խնդրին, որ մենք պարտավոր ենք կառուցել բարգավաճ Հայաստան: Այսինքն, ընդամենը քարոզչության համար էր եկել Սամվել Բալասանյանը. նկարահանվելու:

Իսկը` նախընտրական շոու: