Ռուսաստանը նորից` ոչ այնքան խաղաղասեր


Փաստորեն, նախկինի նման, միջազ·ային արենայում այսօր էլ Ռուսաստանը, մեղմ ասած` ամենախաղաղասեր երկրներից չի համարվում: Ընդհակառակը, այն հարձակողական¬նվաճողական տերության համբավ ունի: Խաղաղության ·լոբալ ցուցակում (GPI) ՌԴ¬ն վերջից 7¬րդն է` 147¬րդը: 2007¬ից ավստրալիական Տնտեսության և խաղաղության ինստիտուտը իր կայքում հրապարակում է խաղաղասեր ու նվաճողական պետությունների ցանկը: Փորձա·ետները խաղաղասիրությունը «հաշվարկում» են` հաշվի առնելով բազմաթիվ ·ործոններ, որոնց զ·ալի մասը տեսանելի չէ: Այդ հաշվարկի բաղադրիչներից են տվյալ երկրի բանակի քանակակազմը, պաշտպանական ծախսերը բնակչության հաշվով` ոստիկանների և բանտարկյալների թիվը, հարևան պետությունների հետ հակամարտությունների առկայությունը, ներքին բախումներում զոհվածների քանակը, ազ·աբնակչության կրթամակարդակը, մարդու իրավունքների հար·ումը: Երբ ցուցակը տպա·րվել էր 1¬ին ան·ամ, դրանում ընդ·րկված 121 երկրների շարքում Ռուսաստանը 118¬րդն էր (վերջից 3¬րդը): Անցյալ տարի այն 143¬րդն էր` 149¬ից: Այսինքն, բոլոր ժամանակներում ՌԴ¬ն միշտ վարկանիշային վերջնամասերում է: Ընդ որում, նրան ·երազանցել են ԱՊՀ բոլոր երկրները. նույնիսկ Տաջիկստանն ու Ղրղզստանը (·րել է կՐՈՉՊՈ. Հց¬ն): 2011¬ին ամենախաղաղասեր երկիր է ճանաչվել Իռլանդիան` ·երազանցելով Նոր Զելանդիային: Երրորդ տեղում Ճապոնիան է, չորրորդում` Դանիան, 5¬րդում` Չեխիան: Խաղաղասերների ցանկի վերջին հորիզոնականներում են Կոն·ոն, Չինաստանը, Աֆղանստանը, Սուդանը, Իրաքը և Սոմալին: Հետաքրքրական է, որ արդեն մի ամիս պատերազմական բոցերով բռնկված Լիբիան ան·ամ, Ռուսաստանից ավելի խաղաղասեր է ճանաչվել: GPI¬ի հիմնադիր Սթիվ Կիլելեան պարզաբանել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանում աճել է ահաբեկչությունների քանակը: Դրանից բացի, նախկինի նման մեծ է նրա ռազմական բյուջեն, բարձր է հանցավորության մակարդակը: Իսկ ազատազրկվածների թվով (ազ·աբնակչության 1 շնչի հաշվով) ՌԴ¬ն աշխարհում զբաղեցնում է 2¬րդ տեղը` Ամերիկայից հետո: