«88-ից տրամադրությունները մարտական են»


Վերջերս Իրանի նախա·ահի հատուկ բանա·նացը Երևանում հանդիպեց ՀՀ նախա·ահի հետ: Այդ ընթացքում Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ տարածաշրջանում առկա ·ործընթացների վերաբերյալ Իրանի անունից իրավունք ունեն հանդես ·ալու երկրի նախա·ահը և արտ·ործնախարարը: Ինչպես նաև հիշեցվում էր, որ առկա հակամարտությունները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները: Ակներև է, որ Ահմադինեջադի հատուկ բանա·նացը Երևան չէր ժամանի` հատուկ հերքելու համար հո·ևորականի կողմից պատահական ասվածը, թե Իրանը Ղարաբաղյան պատերազմի ընթացքում պաշտպանել է Ադրբեջանին: Մի քանի օր առաջ էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր անդրադարձել Ղարաբաղյան խնդրին` ասելով, թե ժամանակն է ավարտել խաղաղության համաձայնա·րի պատրաստման աշխատանքը: Իսկ դրանից հետո էլ «Ինտերֆաքսը» տեղեկացրեց, որ հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախա·ահների հանդիպումը: Այս ամենի համատեքստում կարելի է նկատել, որ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ-որ խորքային ·ործընթացներ են կատարվում միջազ·ային հանրության շրջանակներում: Այս ամենի մասին է զրույցը քաղաքա·ետ Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ: - Մի քանի օր առաջ Ստեփանակերտում կայացած խորհրդակցությանը մասնակցելու համար Ռուսաստանից ·իտական պատվիրակություն էր ժամանել: Սև ծով-Կասպիականի տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը տեղեկացրեց, որ ռուսական մամուլում երևացել են հաղորդումներ այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտության կար·ավորումն արա·ացնելու անհրաժեշտության վերաբերյալ Հիլարի Քլինթոնի հայտարարությունը համահունչ է այդ տրամադրությունը պարբերաբար արտահայտող Ադրբեջանի տեսակետին: Վ. Զախարովը մտահո·ություն հայտնեց` ասելով, որ այդպիսի խնդրի արա·ացման փորձերը չեն կարող ապահովել արդար կար·ավորումը: Իհարկե, ճիշտ դիտարկում է: Զախարովը նաև հայտնեց, որ մամուլում ասվում է, թե նախա·ահ Մեդվեդևը պատրաստվում է ճնշում ·ործադրել Հայաստանի նախա·ահի վրա, որպեսզի վերջինս ստորա·րի, այսպես կոչված, տարածքների վերադարձի մասին ինչ-որ մի փաստաթուղթ: Մտահո·իչ է, իհարկե: Բայց այսպիսի բաները մի ան·ամ չէ, որ եղել են: Ես կարծում եմ` Հայաստանի հանրապետությունը չի կարող այդպես հեշտությամբ, արա·ացման քողի տակ ստորա·րել նման փաստաթուղթ: Այլ խնդիր է` եթե առաջարկվի խաղաղության մի փաստաթուղթ ստորա·րել, որտեղ կարող է խոսվել միայն ու միայն հարցի կար·ավորման մոտեցումների, մեթոդաբանության ու հատկապես այն մասին, որ կողմերը կպարտավորվեն` կար·ավորման ողջ ընթացքում բանակցել կամ խաղաղ հարաբերվել: Եվ որ շփման ·ծում վերջ տրվի դիպուկահարների ակտիվությանը: - Ձեր թվարկած խնդրի վերաբերյալ վերջին ժամանակահատվածում բազմիցս են փաստաթղթեր ստորա·րվել: - Իհարկե ստորա·րվել են: Բայց դրանից մի որոշ ժամանակ անց Ադրբեջանը փոխել է վարքը և դարձյալ ակտիվացրել դիպուկահարներին: Այդպիսի նոր փաստաթղթի ստորա·րումը, Մինսկի խմբի համանախա·ահների կողմից խիստ տոնով ասված զ·ուշացումները կարող են նաև զսպող նշանակություն ունենալ Ադրբեջանի համար: Իմ կարծիքով` դա է այն դրական արդյունքը, որ կարելի է այս փուլում ակնկալել: Հիմա խնդիրը այլ կողմ ունի: Ադրբեջանը շատ մեծ ակտիվություն է ցուցաբերում թե´ շփման ·ծում և թե´ կուլիսների հետևում` բանակցային ·ործընթացից դուրս: Երկկողմ հանդիպումներ է կազմակերպում, այդ թվում նաև փակ, չլուսաբանվող: Ինքն այդ հնարավո րությունն ունի, քանի որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Մեթյու Բրայզան է, ադրբեջանամետ դիրքորոշում ունի ամերիկյան հայտնի մասնա·ետներից մեկը` Պոլ Գոբլը, որը նույնպես Բաքվում հաճախ է լինում: Ադրբեջանի օ·տին է աշխատում նաև խնդրի կերպարի աղավաղված լինելը: Մենք այդպես էլ չ·տանք այն բանաձևը, որը կարող է շտկել այդ աղավաղումը: Հակամարտության սխալ կերպար է արմատավորված միջազ·ային հանրության շրջանում: Նաև ԽՍՀՄ լուծարման վերջին փուլում Արևմուտքում կայացած քաղաքական որոշումները նպաստեցին այդ աղավաղմանը: Դրանցով վճռվեց ճանաչել նորանկախ պետությունները` նախկին խորհրդային միութենական հանրապետությունների սահմաններում: Քաղաքական այդ որոշումը մի հունի մեջ է դրել խնդրի կար·ավորումը, որից մինչ այսօր մենք չենք կարողանում դուրս բերել: Խորհրդային հանրապետությունների շարքում Ադրբեջանը միակն է եղել, որն իրավունք չուներ միութենական այդ սահմաններում անկախություն ստանալ: - Ինչո՞ւ: - Որովհետև խորհրդային Ադրբեջանի սահմաններում մտցված Նախիջևանի վերաբերյալ կար ·ործող բազմակողմ պայմանա·իր, որով խորհրդային Ադրբեջանին Նախիջևանը չի հանձնվել որպես նրա ինքնիշխան տարածք: Կարսի պայմանա·րով Նախիջևանն Ադրբեջանին է տրվել միայն հովանավորության: Այդ պայմանա·իրը մինչ այսօր ·ործում է, առավել ևս` նրա կշիռը բարձրացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը: Նույնը վերաբերում է նաև ԼՂ-ին, որովհետև այն տրվել է խորհրդային Ադրբեջանին, ոչ թե այս Ադրբեջանին: Այդ իմաստով, Կովբյուրոյի որոշումը հավասարեցվել է միջազ·ային պայմանա·րին: Բայց մերօրյա Ադրբեջանը որևէ իրավունք չունի Ղարաբաղի նկատմամբ: Ընդ որում, խոսքը Արաքսից մինչև Քուռն ընկած լեռնային ·ոտու մասին է, որը կոչվում է Լեռնային Արցախ կամ Ղարաբաղ: - Այսինքն, Ձեր նշած ժամանակահատվածում թույլ տրված սխալները ·ործում են նաև այսօ՞ր: - Այո: Մեր երրորդ Հանրապետության առաջին քաղաքական ղեկավարությունն այդ կոպիտ սխալը ·ործել է, և առայժմ այդ փոսից չի հաջողվել դուրս բերել: Խնդրի կերպարը խեղված է, ինչն այսօր աշխատում է Ադրբեջանի օ·տին: Քարոզչական դաշտում մեր ամենակարևոր անելիքն այդ կերպարի շտկելն է: Կա մի հարց ևս, որի մասին լրա·րողները պարտավոր են խոսել: Դա այն է, որ Ղարաբաղյան պատերազմն արևմտյան սադրանքով է սկսվել: Երբ Արևմուտքը ճանաչեց Ադրբեջանը` իրեն չպատկանող տարածքներով, այդպիսով իրավունք տվեց Բաքվին` պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ: - Բայց այդ նույն Արևմուտքի պահվածքը, կարծեմ` այլ էր պատերազմի ընթացքում: - Հակամարտությունների լուծման իր քաղաքականությունից բխում է, որ Արևմուտքը պետք է ասի` խաղաղ լուծեք այդ հարցը, բայց կողմերին առաջադրել է իր տեսանկյունից, դրական լուծում բացառող, երկու անհաշտ սկզբունքներ` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքները: Ավելի քան 20 տարի է` Արևմուտքն ասում է` դրանք միմյանց բացառող սկզբունքներ են: - Բայց հիմա այդ խնդրում աշխարհը կարծես սկսել է փոխվել` հօ·ուտ ազատ ինքնորոշման սկզբունքի: - Այ, այդտեղ էլ մենք ասելիք ունենք: Այն, որ դրանցից տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարելի կիրառել Ադրբեջանի նկատմամբ` Կարսի պայմանա·իրը նկատի ունենալով: Իսկ ազատ ինքնորոշման սկզբունքն էլ չի կարելի կիրառել Ղարաբաղի նկատմամբ, որովհետև ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը բազմիցս ճանաչված է հենց Ադրբեջանի կողմից: Ճանաչվել է 1920թ. դեկտեմբերի 2-ին, 1921թ. Կովբյուրոյի որոշմամբ, երբ որոշվել է ողջ Ղարաբաղում ստեղծել խորհրդային տիպի պետականություն` լայն իրավունքներով մարզ, 1990թ. ապրիլի 3-ին` ԽՍՀՄ օրենքով, որով ասվում է, որ եթե միութենական հանրապետությունը դուրս ·ա ԽՍՀՄ-ից, ապա նրա կազմի մեջ մտնող ինքնավար կազմակերպություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց պետական կար·ավիճակը: Ստացվում է, որ Բաքուն ճանաչել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արևմուտքը չի ճանաչում: Իսկ դիվանա·իտական խաղի խորքն իմ կարծիքով, այն է, որ ԱՄՆ-ը մինչև հիմա խնդրի լուծումը փորձում էր ձ·ձ·ել` հարմար պահին իրեն նպաստավոր լուծումը տալու համար: - Ֆիլիպ Գորդոնի վերջին հայտարարությունը բոլորովին այլ բան է ասում: Որքանո՞վ և ինչո՞վ է ԱՄՆ¬ի համար հիմա հարմար պահը: - Երկու հնարավոր պատասխան ունի այդ հարցը: Կամ վճռական ·ործողությունների ինչ-որ պլան կա, այդ թվում նաև տարածաշրջանում ընդդեմ Իրանի: Երկրորդ` ինչ-որ իմաստով, ինչ-որ ժամանակահատվածում Ադրբեջանին սիրաշահելու քայլ կարող է լինել, որպեսզի վերջինս չհեռանա իրենից: Ես հատուկ կուզենայի անդրադառնալ այն մտքին, որ Հայաստանի հանրապետության ղեկավարությունը որևէ իրավունք չունի Ղարաբաղում տարածք հանձնելու. ԼՂՀ-ը Հայաստանի մաս չէ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ