ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԵՎՍ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՋԵՐՄԱԽՏՈՎ» ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ


Ժամանակ առաջ հայաստանյան լրատվամիջոցներն ուրախությամբ ազդարարեցին, որ Իսրայելի խորհրդարանի` Քնեսետի կրթության հանձնաժողովում պատրաստվում են քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ուրախությունը ողբեր·ության համար չէր, այլ այն իրողության, որ վերջապես պատմական ճշմարտության սթափ ·նահատությունը դառնում է նաև Իսրայելի Քնեսետի քննարկման նյութ: Էլ ով, եթե ոչ Իսրայելն առաջիններից մեկը պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը` այսպես դատապարտելով մարդկության դեմ ·ործված մեծա·ույն ոճիրներից մեկը: Հոլոքոստ ապրած ժողովուրդը, որի ներկայացուցիչները Հայաստանում հուշաքար են տեղադրել ու ամեն տարի հայերի հետ ո·եկոչում են անմեղ նահատակների և ողջակիզվածների հիշատակը, շատ ավելի լավ ·իտե դատապարտման անհրաժեշտության ·ինը: «Հայկական բանաձևը», ինչպես անվանել են Ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը Իսրայելի խորհրդարանում, ·տնվում է մի հանձնաժողովում, որը ·լխավորում է «Մեր տունն Իսրայելն է» խմբակցության անդամ Ալեքս Միլլերը: Ուշադրություն դարձնենք, թե հատկապես որ հանձնաժողովում է հայտնվել փաստաթուղթը և ինչու հենց այդ հանձնաժողովում: Ի սկզբանե տարակույս առաջացավ, որ Ցեղասպանության ճանաչման խնդրի քննարկումը հանձնարարվել էր Կրթության հանձնաժողովին, երբ իսրայելական Քնեսետում կան այլ հանձնաժողովներ, որոնք զբաղվում են քաղաքական հարցերով, այլ երկրների հետ ինտե·րման խնդիրներով: Դժվար չէ եզրակացնել, որ ի սկզբանե Իսրայելում որոշել էին խորամանկել` այսպես և´ որոշակի վախ սերմանելով Թուրքիայում, և´ «ստորջրյա» հարցեր լուծելով Միացյալ Նահան·ների հետ: Որևէ մեկին ·աղտնիք չէ, որ Իսրայելի իշխանությունները ողջ արևելքում հայտնի են իրենց պոպուլիստական հայտարարություններով և ·ործունեությամբ, որոնց ենթաշերտերում միշտ էլ թաքուստված խնդիրներ կան: Թուրքիա -Իսրայել հարաբերությունները ·տնվում են լարված վիճակում, կան լուրջ անհամաձայնություններ, ուստի Իսրայելին անհրաժեշտ էր «Հայկական բանաձևի» հանդեպ իբր ձևավորած հետաքրքրությամբ նորից իր վրա սևեռել Թուրքիայի ուշադրությունը և նրանից ակնկալել որոշ զիջումներ` «որոշակի» հարցերում: Իսրայելական մի շարք վերլուծաբաններ կասկած ան·ամ չունեին, որ «Հայկական բանաձևը» մեռելածին է և այն երբեք չի դառնալու քննարկման նյութ: Եվ ահա օրերս Իսրայելի փոխարտ·որ ծնախարար Դանի Այալոն հայտարարել է. - Որևէ հնարավորություն չկա, որ Քնեսետը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ հարյուրամյա վաղեմության իրադարձություններին վերաբերող պատմության վիճելի հարցերի պատճառով փչանան մեր հարաբերությունները մահմեդական աշխարհի ·լխավոր ռազմավարական ·ործընկերոջ` Ադրբեջանի հետ: Ավելացնենք նաև, որ «Մեր տունն Իսրայելն է» խմբակցությունը, որի կազմում քիչ չեն նախկին ԽՍՀՄ քաղաքացիների կողմից ընտրված պատ·ամավորները, խորհրդարանում համակար·ում է իսրայելա-ադրբեջանական համա·ործակցությունը, ջանքեր ·ործադրում երկու պետությունների սերտացման համար: Այստեղ արդեն հարցականները պարզվում են. ադրբեջանցիների հետ համա·ործակցող հանձնաժողովին ու կուսակցությանը հանձնարարվել է քննարկել «Հայկական բանաձևը»: Քաղաքականության մեջ այս քայլը կոչվում է «աղվեսի սարդոստայն», երբ ի սկզբանե ամեն ինչ արվում է` նախաձեռնությունը տապալելու համար` կիրառելով քաղաքական խորամանկության որոշ տարրեր: Դիմենք նաև բարոյականությանը, որը, բնականաբար, կապ չունի քաղաքականության հետ. այդ ըմբռնումներով` իսրայելա կան խորհրդարանի քայլը կարող է դառնալ քաղաքական անբարոյականության վառ օրինակ և տեղ ·տնել դասա·րքերում: Իսրայելական կառավարության և խորհրդարանի որոշ անդամներ ծնունդով բաքվեցիներ են, հեռացած այս քաղաքից այն ժամանակ, երբ ·ազազած ամբոխը սպանում ու կոտորում էր հայերին` երբեմն նաև հարձակումներ ·ործելով հրեաների վրա, որոնք Բաքվում համարվում էին ամենահարուստներից` շարժելով ազերիների նախանձը: Թել Ավիվում ապրող շատ բաքվեցի հրեաներ հավանաբար հիշում են, թե ինչպես էր իրենց աջակցում Գարրի Կասպարովը` փրկելով խուժանի ճանկերից: Այսօր այդ դեպքերը ևս միավորում են «հարյուրամյա վաղեմություն ունեցող» իրադարձություններին` մոռացության մատնելով ամեն ինչ և Ադրբեջանը հռչակում մահմեդական աշխարհի մեծա·ույն ·ործընկեր: Գիտենք, որ մահմեդական աշխարհը հաշտ չէ Իսրայելի հետ` պաղեստինյան հիմնահարցի պատճառով, ·րեթե բոլոր մահմեդական երկրները, այդ թվում նաև Թուրքիան, ձ·տում են մշտապես դատապարտել Իսրայելին, մինչդեռ Ադրբեջանը դարձել է լավա·ուն բարեկամը: Սա վկայությունն է այն բանի, որ թե´ Իսրայելը, թե´ Ադրբեջանը այսօր վարում են մի այնպիսի քաղաքականություն, որը հակասում է մահմեդական արժեքներին և մահմեդական ըմբռնումներին: Ավելին, Թուրքիայի հետ սրված հարաբերություններ ունեցող Իսրայելն ինչու՞ չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը` չճանաչումը պայմանավորելով Ադրբեջանի հետ հարաբերություններով... Նշանակում է, ·ործ ունենք քաղաքական նոնսենսների և հակատրամաբանության հետ, որն էլ հաստատում է, որ Իսրայելը վերածվում է անլուրջ պետության, յուրատեսակ «իզ·ոյի» իրեն շրջապատող մահմեդական աշխարհում և որպես միակ հենարան` ճանաչում է Ադրբեջանին: Բայց սա չէ միակ ·լխավորը. պարզվում է, որ ժամանակակից Իսրայելի իշխանությունները կարող էին նաև չճանաչել Հոլոքոստը, եթե խնդիրը վերաբերեր ինչ-որ շահերի կամ էլ քաղաքական առևտրի... Հայաստանի արտաքին քաղաքական ·երատեսչությունը և խորհրդարանը դեռևս չեն արձա·անքել Քնեսետի ու արտ·ործնախարարության հայտարարություններին և պահվածքին, մեր քաղաքական շրջանակներն էլ տակավին լռություն են պահպանում: Ինչու՞: Գուցե մե՞նք էլ ինչ-որ շահեր ունենք: Բնականաբար` ոչ: Այսօր հայաստանյան իշխանություններն ու խորհրդարանը, դատապարտելով Իսրայել պետության նման վարքա·իծը, նաև պիտի օ·տվեն վարչապետ Նաթանյահուի այն հայտարարությունից, որը վերաբերում է Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտությանը և ճանաչեն Պաղեստինի անկախությունը` այսպես դիմելով «տրոյական ձիու» էֆեկտին...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ