ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿԸ ՀԵՌԱՆՈՒ՞Մ Է


ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության կարկառուն ներկայացուցիչ, Արթուր Բաղդասարյանի կադրային ·յուտ համարվող Մար·արյան Հովհաննեսը, մեր աղբյուրների պնդմամբ, սկսել է հեռանալ իր հարազատ կուսակցությունից և արժանանալ ԱԺ նախա·ահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությանը: Հավանաբար հաշվարկելով, որ ՕԵԿ-ն այնուամենայնիվ նոր խորհրդարանում մանդատներ չի ունենալու, նա որոշել է բարեկամական կապեր հաստատել ԱԺ նախա·ահի հետ` հետա·այում որևէ խմբակցության համամասնական ցուցակում ընդ·րկվելու հույսով: Ոմանք պնդում են, թե նա կամենում է ստանալ Հ. Աբրահամյանի «դաբրոն» և անդամակցել ԲՀԿ-ին, չնայած այստեղ նրա հայտնվելու հավանականությունը մեծ չէ, քանի որ նրան աճեցրած, իսկ հետա·այում նրա կողմից դավաճանված Սամվել Բալասանյանը հազիվ թե թույլ տա իր երբեմնի կամակատարին` ԲՀԿ անդամ դառնալ... Սակայն առավել իրազեկ աղբյուրները պնդում են, որ Հ. Մար·արյանն իր հույսը դնելով ԱԺ նախա·ահի վրա` համոզված է, որ հենց նա էլ բարեխոս կլինի իր համար: Ասում են, որ Արթուր Բաղդասարյանն իմանալով այս մասին` սաստիկ զայրացել է, ու հիմա Մար·արյան Հովիկը հայտնվել է երկու քարի արանքում...