ԾԵԾԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՈՒՍԱՆՈՂԻՆ


Ինչպես հայտնի դարձավ մեզ, օրերս Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և մանկավարժական որակի ·ծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը համալսարանի վարչական բաժնում ծեծի է ենթարկել բուհի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին: Չբավարարվելով ծեծով, նա նաև հայհոյանքների տարափ է տեղացել: Եվ այս ամենը տեղի է ունեցել մի քանի ուսանողների ու դասախոսների ներկայությամբ, մի համալսարանում, որը մշտապես հպարտանում է իր կար·ապահությամբ, խիստ պահանջներով: Կատարվածը արձանա·րվել է տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրված են համալսարանի ամեն մի անկյունում: Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, կատարվածի մասին տեղյակ է նաև համալսարանի հո·աբարձուների խորհրդի նախա·ահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Սակայն նա հովանավորում է Արայիկ Նավոյանին և այժմ մեծ ջանքեր է ·ործադրում, որպեսզի պրոռեկտորի կատարածը մատնվի անուշադրության: Իսկ համալսարանի ուսանողները պատրաստվում են այստեղ տիրող բռնատիրության մասին ի վերջո տեղեկացնել ՀՀ կրթության և ·իտության նախարարին: