ՇԱՏ ԿԼԻՆԻ


Իշխանական կուլիսներից ստացված տեղեկությունների համաձայն` համաներման շրջանակներում Վանո Սիրադեղյանին ընդ·րկելու ընդդիմության ակնարկները բոլոր հաշվարկներից դուրս է եղել: Համաներում հայտարարելուց առաջ նախկին պաշտոնյային իհարկե մոռացած չեն եղել, բայց նրա անվան անսպասելի շրջանառումը շատերին է մեծապես զարմացրել: Այսուհանդերձ, դա չի ազդել կայացվելիք որոշման վրա: Համենայն դեպս, կոն·րեսականների տրամադրությունները չփչացնելու համար որոշվել է «մեկ ուրիշ ան·ամ» տարբերակին սպասել… Նույն աղբյուրի հավաստմամբ, եթե ընդդիմության հետ երկխոսությունը լիարժեքորեն կայանա, ապա չի բացառվում, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու հնարավորություն ստեղծվի հենց հաջորդ համաներման ժամանակ: Ասում են, թե մինչ այդ ընկած ժամանակահատվածը լիովին կբավարարի` կողմնորոշվելու և Վ. Սիրադեղյանի քաղաքական վերադարձի երաշխիքներն ապահովելու համար: