Նրա համոզմամբ` Ռուսաստանը Եվրոպայի կողմից ևս բոյկոտ է պահանջում.


- Ինչպե՞ս կվարվի Եվրոպան. աչքեր կփակի՞` ինչպես ժամանակին արեց Սուդետայի դեպքում: Բարեբախտաբար նոր Չեմբեռլեններ ես չեմ տեսնում: Մ եկնաբանելով վրացական ընդդիմության կողմից հեղաշրջման փորձը, Սա հակաշվիլին հայտարարել է, որ առկա են երկրի ռազմական ղեկավարությանը կաշառելու ապացույցներ: Եվ նա պնդել է, որ ռուսները նոր պատերազմով ուզում են «ազատվել Վրաստանից». - Պուտինը բացահայտորեն հայտարարել է այդ մասին` ՆԱՏՕ-ն պետք է մոռանա մեզ: …ՆԱՏՕ-ն խոստացել էր մեզ ընդունել իր շարքերը, բայց դարպասների մոտից մեզ հետ դարձրին: Շուտ թե ուշ` Դաշինքը կհասկանա, որ մեզ չի կարելի դարպասից այն կողմ պահել: Սա` Սահակաշվիլու կարծիքով: Մինչդեռ հայտնի է շատ գործիչների համոզմունքը, որ Վրաստանի, ինչպես նաև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե կուժեղացնի, այլ կնվազեցնի միացյալ Եվրոպայի անվտանգությունը: Մասնավորապես, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերի կարծիքով` - Անհրաժեշտ է վերջակետ դնել Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ ընդունելու գաղափարին: Դա չի ուժեղացնի, այլ կթուլացնի անվտանգությունը Եվրոպայում: Երբ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Վրաստանում, ուր բոլորովին վերջերս պատերազմ էր և հասկանալի է, թե ով էր այն սանձազերծել, ապա դա որպես հիմարություն կարող է գնահատվել,- նշել է Շրեդերը` Վրաստանի նախագահին անվանելով «իսկական արկածախնդիր (տեղեկացրել է YNUAN-ը):