ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ


 

Շատ շուտով ականատեսն ենք դառնալու մրցակցությունից մենաշնորհի անցման հերթական օրինակին: Տերմինալների միջոցով վճարումներ կատարելու` մայրաքաղաքում և մարզերում բավական արագ տարածված համակարգը (որը մինչ այս տնօրինվում էր մի քանի տնտեսվարողի կողմից), հետայսու հանձնվել է միայն մեկ կազմակերպության: Գործարքի շուրջ բոլոր փաստաթղթային ձևակերպումներն ու պայմանավորվածություններն արդեն կայացել են: Ըստ տեղեկությունների` ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանն է որոշել միանձնյա տնօրինել նշված բիզնեսը:

Թեև Երևանում ու մարզերում` թեև արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն ունեն տերմինալները, բայց նշված բիզենսով զբաղվողները խոստովանում են, որ իրենց գործերը հատկապես նախորդ տարվանից են սկսել հաջող ընթանալ: Բիզնեսի բարգավաճումն էլ բացել է վճարային համակարգի ապարատները տնօրինողների ախորժակը, ու արդեն քանի ամիս` առանց միջնորդավճարի որևէ վճարում այլևս անհնար է կատարել: Ենթադրվում է, որ մենաշնորհն ավելի հաստատուն կդարձնի սույն բիզնեսի տիրոջ ծրագրերը, ու անգամ 100 դրամի վճարման դիմաց տոկոսներ կգանձվեն: