Ամերիկյան բանակը «կշառագունի»


Զինված ուժերում «գաղտնազերծված» համասեռամոլների ծառայությունն այլևս չի արգելվի ԱՄՆ¬ում: Անցյալ ուրբաթ այդ մասին հայտարարել է երկրի նախագահը, և սեպտեմբերի 20¬ից կհանվեն սահմանափակումները` այսպես կոչված ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ (տեղեկացրել է Associated Press¬ը): Ամերիկյան վարչակարգի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. պետության ղեկավարը Կոնգրեսին տեղեկացրել է, որ բոլոր պահանջները կատարվել են` գեյերի և լեսբուհիների զինծառայությունն արգելող օրենքը վերացման համար: Ընթերցողը հիշում է երևի, որ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Օբաման ստորագրել էր օրենք, որը չեղյալ էր հայտարարում 1993 թվականից գործող «Մի հարցրու, մի ասա» բանակային կանոնը: Համաձայն այս «գաղտնապահության»` սեռական փոքրամասնություններին արգելվում էր ծառայել զինված ուժերում` եթե նրանց սեռական շեղվածության մասին իմանային ծառայակիցները կամ հրամանատարները: Մինչ նախագահի կողմից վավերացվելը, օրինագիծը հավանության էր արժանացել Միացյալ Նահանգների ստորին և վերին պալատներում: Այսպիսի օրենք ընդունելը կամ, ավելի ստույգ` գործող սահմանափակում- արգելանքը վերացնելը Օբամայի նախընտրական ծրագրերից էր: Ու ահա ԱՄՆ¬ի առաջնորդը և նրա խորհրդականները եզրահանգել են, որ «Մի հարցրու, մի ասա» կանոնի վերացումը չի ազդի բանակի մարտունակության վրա: Օրենքը` օրենք, ժամանակի ընթացքում դրանց վերանայումն` օրինաչափություն, բայց փոքր¬ինչ տարօրինակ չէ՞ այլասեռումի թեման այսքան հրատապ դիտելը և երկնա¬վարդագույնների հարցերով այսքան մտահոգվելը: (Եվ` ոչ միայն Ամերիկայում): Հազիվ թե հզոր այդ պետությունում իսկական տղամարդկանց պակաս կա, որ ստիպված են կնաբարո տղաներին ու կնամոլ կանանց զորակոչել: Պակաս տարօրինակ չէ և այն իրողությունը, որ սեռամոլորյալները ձգտում են ծառայել բանակում: Ախր բանակը` զինվորն ու հրամանատարը հայրենիք պետք է պաշտպանեն, իրենց երկրի ու Ժողովրդի անվտանգության երաշխիքը պետք է լինեն: Սեռափոխ մարդու հայրենի՞քը ո՞րն է: Եվ, ամենակարևորը, այլևս բացահայտ դառնալով, արդյո՞ք նրանք բանակը չեն վերածի համասեռամոլների «ժամանցավայրի»: