Հյուսիսային Կորեա. Կյանք` «սոնգուն» առանցքի շուրջ


Ինչո՞ւ այնպիսի փոքր մի երկիր, ինչպիսին Կորեայի Ժողովրդա¬դեմոկրատական Հանրապետությունն է, չի վախենում ձեռնոց նետել հզորագույն տերությունների: Խնդիրն այն է, որ ԿԺԴՀ¬ում պետական շինարարության հիմքում, բացի «չուչխե»¬ի գաղափարից, արդեն բավական ժամանակ է` առկա է «սոնգուն»¬ի գաղափարախոսութ յունը. այն է` ռազմական գործի գերակայությունը, բանակը` որպես հասարակության նեցուկ և պատվար: Շուրջ կես դար առաջ, 1960 թ. օգոստոսի 25¬ին, ԿԺԴՀ¬ի առաջնորդ Կիմ Իր Սենը այցելեց Ռու Գյոն Սուի անվան 105¬րդ գվարդիական տանկային դիվիզիա: Ընդունված է համարել, որ հենց այդ պահից էլ սկսվեց նրա սոնգունյան կառավարման ուղին: «Սոնգուն»¬ն ամենից առաջ ենթադրում է Կորեայի ժողովրդական բանակի մարտիկների ամենաբարձր բարոյական ոգու, հայրենիքի, ժողովրդի, ընկերների համար կյանքը զոհաբերելու պատրաստակամության դաստիարակում: Սակայն «սոնգուն»¬ը դա նաև զինված ուժերի և արդյունաբերության շինարարությունն է` հիմնված սեփական ուժերի վրա, ԿԺԲ¬ի ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսական կյանքին: Բաց աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ ԿԺԴՀ¬ում կա հրաձգային զենքի ու հրետանու առնվազն 17, զինամթերքի արտադրության` 35, տանկեր ու զրահամեքենաներ թողարկող` 5, ավիացիոն 8, ռազմանավեր կառուցող` 5, կառավարվող հրթիռների արտադրության` 5, կապի միջոցների արտադրության 5 գործարաններ ու էլի շատ այլ արտադրություններ: Այս ամենից զատ, բազմաթիվ քաղաքացիական նշանակության գործարաններ նվազագույն ծախսերով կարող են կարճ ժամկետներում վերասարքավորվել որպես ռազմական նշանակության արտադրանք թողարկող հաստատություններ: Պաշտպանական նշանակության ավելի քան 180 ձեռնարկություններ կառուցվել են լեռնային շրջաններում խորը գետնի տակ: Է´լ ավելի տպավորիչ է Հյուսիսային Կորեայի Զինված ուժերի կառուցվածքը: Նրանց պարզ թվարկումն անգամ բավական պատկառելի ծավալ կընդգրկի. կանոնավոր զորքերի թիվը (իր քանակով 5¬րդն աշխարհում) 1,14 միլիոն մարդ է, զինապարտ պահեստայինները` 7,45 միլիոն: Կորեայի ժողովրդական բանակի կազմում ծառայում է 996 հազար մարդ` սպառազինված 3800 տանկերով, 2270 զրահամեքենաներով, 11.200 միավոր հրետանիով: Ռազմածովային ուժերում` 4800 մարդ, 430 վերջրյա նավ, 50 սուզանավ, 340 օժանդակ նավ: Ռազմաօդային ուժերում` 103 հազար մարդ, շուրջ 1700 մարտական ինքնաթիռ. այդ թվում 780 կործանիչ, ավելի քան 80 ռմբակոծիչ, 300 աջակցող ինքնաթիռ, 310 մարտական ուղղաթիռ, որոնց շարքում` 46 ԾԼթ-23 և 16 ԾԼթ-29: Հրթիռային ներուժն այսպիսին է` 600-750 բալիստիկ հրթիռ: Այդ թվում «Rodong» հրթիռներ` 1300 կմ թռիչքի շառավղով, «Taepodong-1» (1500 կմ) և «Taepodong-2» (ավելի քան 6 հազար կմ): Քիմիական զենքն իր ծավալներով երրորդն է աշխարհում` հիմնականում ներառելով մանանեխի գազ, ֆոսգեն ադամսիտ և զարին: Կենսաբանական զենքում առկա է սիբիրյան խոցի, ժանտախտի, ծաղկի, տիֆի, խոլերայի, բոտուլիզմի, դեղին և թութքային տենդերի հարուցիչների զգալի պաշար: Տարեկան ռազմական ծախսերը կազմում են 5,1 մլրդ դոլար (ՀՆԱ¬ի 31 %¬ը): Ողջ այս ներուժը հնարավորություն է տալիս ԿԺԲ¬ին մնալու աշխարհի հզոր բանակներից մեկը, վճռականորեն կանխարգելելու Կորեական թերակղզում պատերազմ սանձազերծելու բոլոր փորձերը: Գործնականում ատոմային ռումբի ստեղծման պահից սկսած` Կորեայի գլխավերևում կախված է միջուկային մահակը: Ընդ որում, այդ սպառնալիքը ժողովրդի համար ոչ թե ինչ¬որ վերացական հասկացություն է, այլ միանգամայն իրական ծանր փորձություն: 1950 թ. նոյեմբերի 30¬ին ԱՄՆ¬ի նախագահ Հարի Տրումենը հայտարարելով կորեական ճակատում ատոմային ռումբերի կիրառման հնարավորության մասին, հենց նույն օրն էլ հրաման տվեց ստրատեգիական ավիացիային` «գտնվել լիակատար պատրաստվածության վիճակում` ատոմային ռումբեր նետելու նպատակով Հեռավոր Արևելքի ռմբակոծիչներ ուղարկելու համար»: Նույն տարվա դեկտեմբերին Հեռավոր Արևելքում ամերիկյան զորքերի հրամանատար Դուգլաս Մակարտուրը հայտարարեց, որ` «Կորեայի հյուսիսային մասում կստեղծի ռադիոակտիվ վարակման գոտի` արևելյան ծովափից մինչև արևմտյանը: Եվ այդ գոտու ներսում ոչ 60, ոչ էլ անգամ 120 տարի հետո չի կարողանա ապրել և ոչ մի կենդանի էակ»: Սպառնալիքն այն աստիճան լուրջ էր, որ հյուսիսկորեական բազմաթիվ ընտանիքներ հնարավորություն չունենալով ողջ ընտանիքով տեղափոխվելու հարավ, այնտեղ էին ուղարկում իրենցներից որևէ մեկին` մի զավակի` սերնդի շարունակության համար (հենց այդ պատճառով է, որ այսօր Կորեայի թերակղզում առաջացել են մի քանի միլիոն «բաժանված ընտանիքներ», որոնք մինչ օրս էլ ապրում են սահմանի տարբեր կողմերում): 1957 թ. ԱՄՆ¬ը առաջին անգամ Հարավային Կորեայում տակտիկական միջուկային զենք տեղակայեց` հետագայում մշտապես ավելացնելով դրանց քանակը: Այնուհետև նրանք հարավկորեացիների հետ սկսեցին զորավարժություններ անցկացնել ԿԺԴՀ¬ի դեմ միջուկային զենքի գործնական կիրառման ուղղվածությամբ: Եվ ահա արդեն ավելի քան կես դար է, ինչ ամեն տարի անց են կացվում նման զորավարժանքներ: 2006 թ. հոկտեմբերին ԿԺԴՀ¬ն դուրս եկավ միջուկային զենքի չտարածման պայմանագրից ու ընդամենը 3 տարի անց իրականացրեց առաջին միջուկային փորձարկումը, ողջ աշխարհին ցույց տալով, որ Հյուսիս-արևելյան Ասիայում (որտեղ միայն ԿԺԴՀ¬ն էր մնացել որպես ոչ միջուկային տերություն) վերացված է միջուկային անհավասարությունը: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ