Օբամային տուգանել են
Ինչ խոսք` ոչ իր երկրում: Անգլիա կատարած վերջին այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Լոնդոնում նրան ոչ մի կերպ չի հաջողվել ընտելանալ տեղի կանոններին, բայց նաև չի վճարել տուրքերը` ծանրաբեռնված երթևեկելի տարածք մուտք գործելու համար: Խախտման դիմաց չվճարելով` նա «խնայել» է ընդամենը 16 դոլար, բայց հիմա արդեն նրան սպառնում է վարչական տույժ` 180 դոլարի չափով: Եվ Օբաման միակ ամերիկացի պաշտոնյան չէ, ով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ՃԵ կանոններ է խախտում ու հետո զլանում մուծել տուգանքը: Տարբեր ժամանակներում տարբեր պաշտոնատար ամերիկացիների տուգանային պարտքերն այսօր կազմում են 8,4 միլիոն դոլար: Լոնդոնի իշխանությունները ծայրահեղորեն դժգոհ են ստեղծված իրավիճակից: Քաղաքապետ Բորիս Ջոնսոնը բարձրաձայն քննադատել է նախագահական զրահապատ կադիլակը, որին Օբաման հպարտորեն «Գազան» է անվանում: - Մենք չենք դադարեցնում երթևեկությունը, երբ Օբաման ժամանում է: Մեր երկրում բոլորը, ներառյալ` նախագահները, պարտավոր են պահպանել կանոնները: Ես վստահորեն կարող եմ ասել, որ «Գազանը» արժանին կստանա,¬ հայտարարել է Ջոնսոնը: Միացյալ Թագավորության օրենքով` 2003 թվականից Լոնդոնի կենտրոնական մաս մուտք գործող բոլոր ավտոմեքենաները պարտավոր են միանվագ 16 դոլար վճարել: Քաղաքային իշխանությունների այս որոշման նպատակն է կենտրոնում նվազեցնել աղտոտվածության մակարդակը և թեթևացնել ճանապարհների երթևեկը: