Հուշարձան զոհերին


Այրված հրշեջ մեքենան, որը 2001 թ. սեպտեմբերի 11¬ին առաջինը հասավ տխուր միջադեպի վայր, կդառնա ամերիկյան ողբերգության խորհրդանիշը: Նյու¬Յորքի և Միացյալ Նահանգների հրդեհաշիջման դեպարտամենտի հսկայական դրոշով փաթաթված այդ բեռնատարը կանգնեցվել է ճիշտ այն տեղում, ուր նախկինում վեր էին խոյանում Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակները: Հենց այդ մեքենան էր առաջինը տեղափոխել փրկարարների բրիգադին: Փրկարարները զոհվեցին` աշտարակների փլուզման արդյունքում… Նոր հուշարձանի բացման արարողության մասնակիցները դժվարությամբ էին զսպում արցունքները: Այսինքն` մարդկային վիշտը չի մեղմվել` թեև արդեն տասը տարի է անցել այդ ողբերգությունից: - Սա նույնն է, որ ևս մեկ անգամ նրանց «մնաք բարով» ասենք,¬ նշել է ներկաներից մեկը` Կարոլին Բրաունը:¬ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն բոլոր նրանց, ովքեր այն սարսափելի պահին այստեղ էին գտնվում: Ազգային հիմնի հնչյունների ներքո բեռնատարը տեղադրվել է 9/11 թանգարանի տանիքին: