ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՆՈՒ՞Մ Է ԵՐԿՐԻՑ


Ըստ որոշ վերլուծաբանների` իշխանություն-ՀԱԿ երկխոսության հաջող ընթացքին կարող է խանգարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, քանի որ դեռևս կան հարցեր, մասնավորաբար մարտի 1-ի իրադարձությունները, որոնց առթիվ հարցեր պետք է հղվեն Քոչարյանին: Երկխոսության հաջողության երաշխիքներից մեկը վերլուծաբանները համարում են Քոչարյանի հեռացումը երկրից: Չնայած Ռոբերտ Քոչարյանն ակտիվ քաղաքականություն վարելու որևէ նշաններ ցույց չի տալիս` այլևս մոռացության տալով վարչապետ դառնալու ցանկությունները, այնուհանդերձ նրա ներկայությամբ որոշ պաշտոնյաներ և իրավապահ համակարգի ներկայացուցիչներ նեղվում են ու կաշկանդվում: Ու հենց նրանց էլ ցանկալի է, որ նա հեռանա երկրից և զբաղվի իր արտասահմանյան բիզնեսով` թույլ տալով, որ Հայաստանում գործընթացները զարգանան բնականոն հունով: