ԷՐԴՈՂԱՆԸ ՃԱՆԱՉԵ՞Լ ԿՏԱ ՂԱՐԱԲԱՂԸ


Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ինչպես վկայում են թուրքական և ադրբեջանական աղբյուրները, նախատեսում է այցելել Հյուսիսային Կիպրոս, ապա նաև Ադրբեջան: Հյուսիսային Կիպրոսում նա հանդիպումներ կունենա իշխանությունների հետ և կքննարկի երկրի ճանաչման հարցը` այսպիսով օրինականացնելով թուրքական ագրեսիայի հետևանքով ձևավորված պետության գոյությունը: Իսկ Ադրբեջանում էլ նա կամենում է համոզել Ալիևին` պաշտոնապես ճանաչելու Հյուսիսային Կիպրոսի պետությունը: Ի պատասխան վարչապետի այս ցանկությունների, Ադրբեջանի փոխարտգործնախարար Ալի Հասանովը հայտարարել է. «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ճանաչեն Հյուսիսային Կիպրոսը` 15 պետություն անմիջապես կճանաչի Ղարաբաղը»: Եվ հիմա Էրդողանը կանգնած է երկընտրանքի առջև` հասկանալով, որ հեռու չէ այն օրը, երբ հենց ինքը նախադրյալ կստեղծի ԼՂՀ ճանաչման համար: