1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը լայնածավալ հակագրոհ է սկսել ալիևյան վարչակարգի դեմ` Համաշխարհային բանկի կողմից այս երկրին տրամադրված խոշոր գումարը փոշիացնելու առիթով: Պարզվել է, որ իշխանությունները յուրացրել են կոռուպցիայի դեմ պայքարի համար ՀԲ¬ի հատկացրած 1 միլիոն դոլարը: Ընդդիմադիրները տարակուսանքով արձանագրել են, որ իրենց երկրում անգամ հակակոռուպցիոն միջոցառումներին ուղղված գումարներն են յուրացվում, այն էլ` մեծագույն արագությամբ: Ադրբեջանական մամուլն արձանագրել է, որ Համաշխարհային բանկի և Բաքվի իշխանությունների միջև գումարի տրամադրման համաձայնություն ձեռք է բերվել ընդամենը նախորդ տարեվերջին: Ստացված գումարներն արդեն մսխվել են, սակայն մի քանի ցածրաստիճան չինովնիկների աշխատանքից ազատելուց կամ ձերբակալելուց (ինչի համար գումարների կարիք թերևս չկա) բացի, իշխանությունն ուրիշ ոչինչ չի արել: Հարևան հանրապետությունում ու արդեն նրա սահմաններից դուրս մեծ աղմուկ հանած այս պատմությունը հավանական է, որ վերջակետ կդնի ՀԲ¬ի ու այս երկրի համագործակցությանը: Ֆինանսական կառույցի ներկայացուցիչները մի քանի շաբաթ հետո կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են պահանջելու: Ասել է թե` միլիոնը յուրացրած ադրբեջանական իշխանություններն այլևս քիչ ժամանակ ունեն` ՀԲ¬ին ինչ¬որ բան համոզելու: Մանավանդ` ընդդիմադիրներն էլ հավաստիաց նում են, որ Հեյդարօղլու վարչակարգի նման փորձերն իրենք ամեն կերպ կանխելու են: