Հա՞ որ...


Մրգի բարձր գները պատճառ են դարձել, որպեսզի արտահանողներն անտեսեն տարվա այս հատվածում ստացվող բանջարեղենի հիմնական բերքը: Ռոբերտ Քոչարյանի որդուն պատկանող «Սպայկա» ընկերությունը նախորդ տարիներին բավական մեծ քանակությամբ հայկական բանջարեղեն է արտահանել Ռուսաստան: Սակայն այս ընկերության ներկայացուցիչները համեմատաբար առատ բերք ստացած գյուղացիներին օրերս հավաստիացրել են, թե հարկայինի հետ խնդիրներ ունեն ու ոչ մի կերպ չեն կարող համագործակցությունը շարունակել: Թե ինչ խնդիրներ է առաջացրել հարկայինը, կամ որքանով են ճշմարտանման «Սպայկայի» ներկայացուցիչների` գյուղմթերքը բոյկոտող հայտարարությունները, առայժմ անհայտ է: Համենայն դեպս, հողագործների շրջանում ծայրահեղ հիասթափություն ու հուսահատություն առաջացրած հայտարարությունից հետո Արարատյան դաշտում բանջարեղենի գինը կտրուկ ընկել է, երևանյան շուկաները բերնիբերան լիքն են գյուղմթերքներով: Նույնիսկ չի բացառվում, որ բերքի մեծ մասը դաշտերում մնալով` փչանա: «Սպայկան» խաբեց