ՆԵՂԱՑԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԹՈՒՐՆ ՈՒ ՀԵՂԻՆԵՆ


Երբ ՕԵԿ-ի ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոռացել և իր կուսակցության ներկայացուցչին չէր ուղարկել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ հանդիպմանը, սկզբունքային և «կրքոտ» խոսակցություն է տեղի ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և իր «ծանր հրետանի» Հեղինե Բիշարյանի միջև: Ինչպես վկայում են կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները, խոսակցությունն այնքան բուռն է եղել, որ տիկին Բիշարյանը հեռացել է «շեֆի» առանձնասենյակից` աղմուկով շրխկացնելով դռները: Այս բախումը ոմանք մեկնաբանում են որպես կուսակցության ներսում ձևավորվող նոր «մարտավարության» ազդակ. ըստ որոշ տեղեկությունների` Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է նոր ընտրությունների ժամանակ Բիշարյանին «հետ մղել»` ցուցակում նրա տեղը հատկացնելով Էդվարդ Մադաթյանին` հայտնի խուճուճ Էդոյին...