ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է


ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խիստ վիրավորվել է ՀԱԿ ներկայացուցիչ և Լևոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանից այն բանի համար, որ վերջինս հայտարարել է, թե մինչև 2007 թվականը մենք «գրպանային ընդդիմություն» ենք ունեցել: Ի պատասխան այս հայտարարության, Ստեփան Դեմիրճյանը խիստ նեղացել ու Լևոն Տեր-Պետրոսյանից հաշիվ է պահանջել... Ճիշտ է, Դ. Շահնազարյանը հրապարակավ հայտարարել է, թե ինքը նկատի է ունեցել «Օրինաց երկրին», այնուհանդերձ ՀԱԿ-ում արդեն որոշակի ճաքեր են առաջացել: Ըստ մեր աղբյուրների` զայրացել ու նեղացել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: Թե ինչքան իրարից նեղացած կմնան ՀԱԿ առաջնորդները` ցույց կտա առաջիկա հանրահավաքը: