ԽՄԻՉՔԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ


«Օրինաց երկիր» կուսակցությունն այնպես է տարվել սեփական գործարանի արտադրության ոգելից և ոչ ալկոհոլային խմիչքների գովազդով, որ տպավորություն է ստեղծվում, թե այստեղ քաղաքականության մասին լրիվ մոռացել են: ՕԵԿ¬ի` Աբովյան փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակի պատը «Հայասի» գործարանի լայնածավալ գովազդն է զբաղեցրել: Չի բացառվում, որ կոալիցիոն այս քաղուժը հաջորդ խորհրդարանում հայտնվելու հույսը լրիվ կորցրել է ու ավելորդ է համարում քաղաքական գովազդի վրա անտեղի գումարներ վատնելը: Այսուհանդերձ, ՕԵԿ անդամներին կուսակցությունում հավատացնում են, որ «Հայասիից» ստացվող եկամուտները հնարավորություն կտան ոչնչի առաջ կանգ չառնել և հնարավորն անել` ԱԺ¬ում հայտնվելու համար: