ԱՐԹՈՒՐ ԱԹԱՅԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ


 

Չնայած վերջերս բուռն կերպով քննարկվում էր Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանի` նոր ընտրություններում չառաջադրվելու հարցը, այնուհանդերձ, ինչպես տեղեկացանք, նա փոխել է մտադրությունն ու պատրաստվում է պահպանել իր աթոռը: Եթե, իհարկե, կապանցիները վստահեն իրեն: Իսկ Կապանում այնքան էլ գոհ չեն ՀՅԴ-ական քաղաքապետից, չնայած նրան պաշտպանում է պղնձամոլիբդենայինի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը: Իսկ սա շատ լուրջ ներուժ է համարվում: Բայց խնդիրն այն է, որ առաջադրվում է նաև ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, ում էլ սատարում է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հնարավոր է, ուրեմն, Կապանում ստեղծվի բավական լարված իրավիճակ` իրար դեմ հանելով Հայաստանի խոշորագույն հարկատուին և մարզպետին, ով Սյունիքում համարվում է ամենահզոր մարդը` իր վարչական ռեսուրսներով…