ՁԵՌ ՈՒ ՈՏ ԵՆ ԸՆԿԵԼ


 

Արդեն հայտնի է, որ սեպտեմբերին, այսինքն` արձակուրդային «սեզոնից» հետո, ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները պաշտոնանկ են արվելու: Պայմանավորվածության համաձայն, 4 փոխնախարարի և 5 փոխմարզպետի պաշտոն բաժին է հասնելու «Օրինաց երկիր» կուսակցությանը: Եվ ահա, չնայած ամռան տապին ու ՕԵԿ նախագահի արձակուրդային տրմադրություններին, կուսակցությունում շատերն են ձեռ ու ոտ ընկել` առավոտից իրիկուն «պաշարելով» կենտրոնական գրասենյակը: Այստեղ են գալիս բոլոր նրանք, ում խոստացվել են պաշտոնները, նաև նրանք, ովքեր ցանկություններ և «ամբիցիաներ» ունեն:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, քանի որ թե´ Արթուր Բաղդասարյանը, թե´ Հեղինե Բիշարյանը առանձին-առանձին տարբեր մարդկանց խոստումներ են տվել: Ու չի բացառվում, որ խոստացվածներից շատերը ձեռնունայն մնան և յուրաքանչյուրն ի´ր ձևով արտահայտի դժգոհությունը: