«Ծնված օրից ոչ ոք արդեն երեխա չէ, բայց բոլորս էլ ինչ-որ տեղ մնում ենք երեխա»


ՄԵթե մարդն առանց վախենալու ասում է ճշմարտությունը, այլևս ուրիշ բան պետք չէ: ՄՄեր երկրում ամենահետաքրքրական և զարմանահրաշ բաներից մեկն էլ այն է, թե ինչպիսի թերթևությամբ են մեր հայրենակիցները մի հավատից անցնում մեկ ուրիշ հավատի կամ էլ` չդավանելով որևէ կրոնի, առանց որևէ շահի և ոչինչ չկորցնելով, ընդունում են առաջին պատահած դավանանքը, շարունակելով մնալ միևնույն լիակատար անգիտության մեջ: ՄԱշխարհում տիրող այս ողջ խառնաշփոթի պատճառը այն է, որ մարդիկ չգիտեն, թե իրենք ըստ էության ինչ են ուզում: ՄԲարին երբեք չի մահանում: Եթե մահանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի: Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով: ՄՁեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին: Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար: ՄՄարդկությունը մի ամբողջություն է… Ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և° լավը, և° վատը: ՄԻնչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները պայքարում են ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ: Դրանից էլ առաջանում են պատերազմները: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում: ՄՈչ ոք իզուր չի մեռնում: Մարդիկ մեռնում են` ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն և արդարություն: Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ: ՄՊետք է անել այն, ինչ սիրում ես, և դա հաճախ ավելի կարևոր է, քան այն, ինչ պարտավորված ես անել: ՄԵթե կյանքը տխուր է, ազնիվ կամ անմիտ, դրա պատճառը մարդն է: Եթե հարուստ է և գեղեցկությամբ լեցուն, ուրեմն ինքը` մարդն է այդպիսին և ոչ թե նրա շրջապատը: Այդպես է: Եթե որևէ բան վատ է, տգեղ կամ խեղճ, միշտ ինքը` մարդն է այդպես, և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ մի աշխարհ է: Յուրաքանչյուր մարդ մի ամբողջական աշխարհ է, նա այդ աշխարհը կարող է վերակառուցել և սիրելի մարդկանցով բնակեցնել, եթե նրա սիրտը ընդունակ է սիրո, կամ էլ լցնել ատելի մարդկանցով, եթե նրա սիրտը ընդունակ է ատելության: Աշխարհը պետք է վերակառուցվի նրա մեջ ապրող յուրաքանչյուր անհատի կողմից: Վերակառուցվի ամեն օր, ինչպես անկողինն ու այն տունը, որտեղ նույն մարդիկ են ապրում: Այդ մարդիկ միշտ նույնն են, բայցև միշտ փոխվում են: ՄԵթե մարդը խիղճ չունի, նա մարդ չէ. նա դեռ իսկական մարդ չէ, որովհետև կարեկցանքից է ծնվում բուժիչ բալասանը: Միայն բարի մարդիկ են լաց լինում: Այն մարդը, որը լաց չի լինում աշխարհի ցավի համար, նա վատ է, քան կեղտը, որի վրայով քայլում է, որովհետև կեղտը դեռ սնում է սերմը, արմատը, ծիլը և ծաղիկը, իսկ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է, ոչինչ չի կարող սնուցել, բացառությամբ ամբարտավանության, որը, ի վերջո, կարող է մարդուն առաջնորդել սպանության, գեղեցիկի սպանության կամ նույնիսկ մարդկային կյանքի սպանության: ՄՉար մարդուն պետք է ներել: Նրան պետք է սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ-որ բան կա աշխարհի ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանցից ինչ-որ բան` մեր մեջ: Նա մերն է, մենք` նրանը: Մեզնից յուրաքանչյուրը մյուսներից անջատ չէ: Գեղջուկի աղոթքը` իմ աղոթքն է, մարդասպանի ոճիրը` իմ ոճիրը: ՄՄարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար, որ ինքը այն է, ինչ որ է, որովհետև, եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է, ուրիշինը: Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար, որ պահպանի այն ու տարածի ամենուրեք: ՄԻմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել: ՄՄարդը չի կարող ուրիշներին ատել, որովհետև ուրիշին ատողը ինքն իրեն է ատում: Եվ եթե մարդն ինքն իրեն է ատում, նրան մի ելք է մնում` լքել մարմինը, լքել աշխարհը, հեռանալ աշխարհի մարդկանցից: ՄՉսխալվելն էլ է երբեմն սխալ: ՄՄարդու մարմինը կարող է մեզնից հեռանալ, նրան կարող են մեզնից խլել, բայց այն լավագույնը, որ կա մարդու մեջ, մնում է, մնում հավիտյան: Հիշիր, որ լավ մարդը երբեք չի մահանում