Սահակաշվիլին հոգեպես անառողջ է


Հոգեբույժ-քրեագետ պրոֆեսոր Միխայիլ Վինոգրադովը, ուսումնասիրելով Վրաստանի նախագահի լուսանկարները, ինչպես նաև վերլուծելով այն դրվագը, որում հեռուստաելույթի նախապատրաստվող Սահակաշվիլին կրծում է սեփական փողկապի եզրամասը, նրան ախտորոշել է հոգեպես անառողջ: Նա իր իսկ արածից ծայրահեղ վախի վիճակում է. - Այն, որ նա արտասահմանցի թղթակիցների առջև ծամում է փողկապը` խոսում է բարձր աստիճանի տագնապի մասին,- հայտարարել է Վինոգրադովը և ընդգծել. - Կարելի է խոսել նաև սեփական վարքագիծը վերահսկելու ունակության կորստի, ցրվածության և, ընդհանրապես, ահավոր սարսափի մասին, որով ներկայումս համակված է հոգեպես ոչ լիարժեք այդ մարդը: