Երկիր մոլորակը` խենթացող մարդկության օրինավոր բանտ…


Հենց սկզբից պետք է խոստովանեմ, որ մեծ անգլիացու հանրահայտ ողբերգության մեկնաբանության նոր տարբերակը, որ «Արմմոնո ¬ 4»¬ի շրջանակներում ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ինձ համար անհամեմատ ուշագրավ էր տարիներ առաջ նրա ցուցադրած «Մկան թակարդ»¬ից` շեքսպիրյան գրական ժառանգության համամարդկային խորքերի առավել մասշտաբային ընդգրկման տեսակետից£ Կարևորը` շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրենը, գուցե ներքուստ բավարարված չզգալով իր նորարարական մտածողության նախորդ մարմնավորումից, «… Եվ օրինավոր բանտ:», ինչպես նաև «Շեյլոկ» ու «Լիր» նոր բեմադրություններով հավաստում է Վերածննդի ամենաերկարակյաց հսկայի գրական գոհարների մշտակայուն հրատապությունն ու թատրոնական նորանոր լուծումներ գտնելու անսպառ հնարավորությունը£ Չլսված կարճ ժամկետում` ընդամենը 10 օրում, հավաքելով իր մտահղացած միջազգային նախագծի բեմականացումը` Ղազանչյանն ինքը գնահատում է այն որպես «Համլետ» էտյուդ£ Խաղացված 5 ներկայացումները հույս ներշնչեցին, որ բեմադրությունը կարող է ամբողջանալ և մնայուն թատերական արժեքի վերաճել, եթե «Արմմոնո»¬ով չավարտվի նրա բեմական կյանքը£ Էքսպերիմենտը, որ նախաձեռնել է բեմադրիչը, խոսեցնել 10 տարբեր երկրների թատերական տարբեր դպրոցների դերակատարներին իրենց մայրենի լեզվով և հասնել դեպի ամբողջացում տանող տպավորության, միանշանակ հաջողվել է£ Ամենաէականը` առանց «բաբելոնյան աշտարակաշինության» թատերական արտահայտություն դառնալու£ Փոքր¬ինչ վիճելի է ինձ համար «Համլետի» մեկնաբանության ելակետը` Դանիայի արքայազնը ի սկզբանե ներկայանում է հոգեկան հավասարակշռությունն արդեն հիմնովին կորցրած, ինչը դեպի ֆարս է տանում հանրահայտ ողբերգության գաղափարական ընկալումը` առաջ բերելով ավանդապահ հանդիսատեսի դժգոհությունը£ Բայց նույնիսկ նա, իր կարծրացած պատկերացումներին հավատարիմ մնալով, ստիպված էր բարձրաձայնել «… Եվ օրինավոր բանտ:»¬ի ինչ¬ինչ արժանիքներ` մերժելով որպես նոր մատուցվող գաղափարական¬բեմադրական որոշ լուծումներ£ Ի՞նչ էր խորհրդանշում այս տարալեզու ներկայացումը£ Մարդկային հասարակության համար Երկիր մոլորակը վաղուց արդեն վերածվել է օրինավոր բանտի իր զնդաններով, առանձին կացարաններով, և մարդկային հին արատների նոր հրեշավոր փոխակերպություններն անխուսափելի են դարձնում նրա վերածվելը համաշխարհային հոգեբուժարանի, որտեղ հիվանդները, բացի հատուկենտ համլետներից, առայժմ պահվում են թևարձակ զսպաշապիկներով, իսկ երբևէ մայր, հորեղբայր, մտերիմ ընկեր ու բարեկամ համարված բժիշկները հետևողականորեն արագացնում են անարդարություններից խենթացող ազնիվ հոգիների վերջնական կործանումը£ Անսպասելիորեն գտնված ավարտական տեսարանը, ուր վերջին ազնիվ հոգին` Օֆելիան, գթության քրոջից փոխակերպվում է հոգեկան հիվանդի, առանձնապես տրտմեցնող է` հարուցելով խոհեր, որոնց վրա որևէ մեկը հազիվ թե մտասևեռված լիներ մինչ այդ£ Իսկապես, Համլետը, որպես գահի անմիջական օրինական ժառանգորդ, չէր կարող խուսափել իշխանության վերին բարձունքներին ամեն գնով ձգտող հորեղբոր նյութած արնաշաղախ որոգայթներից, երբ այդ հոտած մսագնդին համերաշխորեն դաշնակցում էին մայրը, մտերիմ համարված ընկերները, արքայական ողջ նենգադավ ու պնակալեզ շքախումբը£ Նա ասես դատապարտված էր իրեն թունավոր վիշապների նման օղակած ճակատագրական անբարենպաստ հանգամանքների զոհը լինելու£ Ինչո՞ւ Օֆելիան էլ պետք է նրա բախտակիցը լիներ վաղաժամ բռնի մահերի շղթայական դժնի շարանում£ Սիրելու¬սիրվելու համար ծնված այս չքնաղ էակը, որ մինչև իր եղերական վախճանը հոգեպես համառորեն սպանվում էր հարազատ հոր և եղբոր կամքին հլու¬հնազանդ£ Հնչում է Էզաթոլլահ Մեհրավարանի տրտմաթախիծ երգը, խենթացած Օֆելիա¬Ղազանչյանին մատուցվում է ենթադրյալ կառքը` Համլետի հիվանդամահիճը, որ անբացատրելի քնքշանքով շրջապատվում է հոգեկան հիվանդներով` խորապես հուզելով հանդիսատեսին գուցե նաև այն պատճառով, որ Մարիամ Ղազանչյանը հատկապես հրապուրիչ ու տպավորիչ է իր հերոսուհու դրաման ցցուն ներկայացնող այս դրվագում£ Իրենց կերպարային ինքնատիպ զգացողություններով, խաղարկային հասուն գունապնակով հատկապես առանձնանում են Դավիթ Դարչիայի Պոլոնիուսը` պալատական խարդավանքների հնարամիտ խեղկատակը, Բեատե Էհլերսի` մայրական զգացմունքից վավաշոտության ճահճում աննշան փշրանքներ պահպանած Գերտրուդը, Յուրի Բելյաևի Կլավդիոսը` ռուսական թատերական բարձրարվեստ դպրոցին արժանի կերպավորում, Աբել Սոլարեսի Ուրվականը` իր չարագուշակ, մշտարթուն ներկայությամբ ու հատու խոսքով… Ներկայացման ամենաուշագրավ դրվագներից է «Մկան թակարդ» թատերախաղի ներկայացումը Մոյտինա Յուրցերի, Էզաթոլլահ Մեհրավարանի, Հիրոյո Կիտաոյի և Աննա Մելեի մարմնավորմամբ£ Լավագույնը, անկասկած, Հիրոյո Կիտաոն է թե որպես հոգեկան հիվանդ, թե որպես բեմի թագուհի¬մնջախաղաց£ Ոչ մի վայրկյան չես կարողանում հայացքդ շեղել զարմանալի պլաստիկայի տիրապետող այս դերասանուհու ինքնամոռաց ու անբռնազբոսիկ բեմական վարքագծից, քանի որ նա կարծես մարմնի յուրաքանչյուր բջիջով, նյարդով է վերապրում իր իսկ երևակայած հերոսուհու հավաքական կերպարը£ Եվ, վերջապես, Համլետի մասին£ Հանիրավի է էստրադային երգիծական ժանրում թրծված Վարդան Պետրոսյանին թատերագիտական խիստ պահանջներ ներկայացնել այս դերակատարման համար£ Սա սիրված արտիստի առաջին փորձն է որպես կատարող դերասան անսամբլային, ըստ էության դրամատիկ ներկայացման մեջ հանդես գալու£ Մանավանդ, որ ինքը չի հավակնում իր այս Համլետով մարտահրավերի ձեռնոց նետել դրամատիկական ժանրում իրենց վաղուց հաստատած դերասաններին կամ ապշեցնել թատրոնի մարդկանց իր բազմաշերտ կարողությունների կուրացուցիչ փայլով£ Գնահատելով իր մասնակցությունը այս նախագծին որպես թատերական արկածախնդրություն, գործնականում տարբեր «շկոլաների» հետ համագործակցելով հարստանալու ռեալ հնարավորություն` Վարդան Պետրոսյանը, որ իր «Համլետը» երազել է տեսնել եկեղեցում, պատասխանատվության բարձր զգացումով ու սեփական կատարողական ողջ ներուժի ներդրումով է կերպավորում բեմադրիչի ստեղծագործական երևակայության ծնունդ դժբախտ դանիացուն£ Չեմ ուզում մանրամասնել Պետրոսյանի Համլետից ստացած տպավորություններս, ժամանակավրեպ եզրակացություններ անել£ Կասեմ միայն, որ, անկախ արագախոսության պատճառով ասելիքի տեղ¬տեղ թուլացող ներգործությունից, իր առջև դրված բեմադրական խնդիրների կենդանի մարմնավորմամբ Վարդան Պետրոսյանը, հավատացնում եմ, գրեթե չի զիջում նորարարական մոտեցումներով ներկայացված համլետների մեծամասնությանը, նույն բեմադրիչի «Մկան թակարդ» տարբերակի Համլետին (Արթուր Կարապետյան) առավել ևս£ Ուրեմն` չպետք է ժխտել, որ ինքն իրեն բեմադրելու սովոր հեղինակ դերասանը, փոքր¬ինչ տրտմեցնելով իրենով հմայված մշտական հանդիսատեսին (ժանրի հավանական փոփոխության համար) և թատրոնի մարդկանց (բացառիկ հնարավորության համար), պատվով դիմագրավեց այս յուրատեսակ փորձությանը` չխամրելով իր անուրանալի արտիստական հմայքը£ …Փաստորեն հնարավոր դարձավ թատրոնի բեմում 10 տարբեր երկրների դերասանական դիալոգը£ Ուստի միանգամայն հնարավոր է նաև քաղաքական թատերաբեմում նույն երկրների ճակատագրերը տնօրինողների փոխըմբռնումը, որևէ համամարդկային գերխնդրի շուրջ համախմբումը£ «… Եվ օրինավոր բանտ:» ներկայացման ստեղծագործական կազմի հետապնդած այս հումանիստական նպատակը, եթե արտերկրում հյուրախաղերի շնորհիվ հնարավոր լինի իրագործել, կդառնա թատրոնի վեհացնող ու ապրեցնող ուժի ամենակենարար արժանիքի առհավատչյան£ Պատահական չէ մարդկությանը բժշկելու ներկայացման հնչեցրած տագնապը` զգո°ն եղեք, մարդիկ, ուր որ է կզոհվի մարդկային վերջին ազնիվ արարածը, մյուսներն արդեն վերածվել են հոգեկան անբուժելի հիվանդների, եթե դեռևս ֆիզիկապես չեն կնքել իրենց մահկանացուն, վաղվա օրվա արևածագը, իսկապես, վտանգված է…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ