Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների Կ Ո Չ Ը


Մայր Ժողովրդին Սիրելի հայրենակիցներ. Հայ ժողովրդի գոյապահպանման պայմաններից մեկը հրամայաբար պահանջում է, որպեսզի ի վերջո լուծվեն Հայկական հարցն ու Արցախի կարգավիճակը, և դատարանի առջև կանգնեն մեր ազգի ապարտեիդը (ներքին ցեղասպանություն) իրականացնողները: Ցավոք, այդ գործընթացներն ուղեփակոցների առջև են կանգնած: Դրանցից ամենազորեղը ոչ թե պանթուրքիզմ-սիոնիզմի կողմից տարվող Հայոց ցեղասպանության փաստերի ժխտումն ու կեղծարարություններն են, այլ այն, որ նախորդ` ՀՀՇ-ական իշխանությունը Հայկական հարցն ու Արցախի կարգավիճակի լուծումը դուրս մղեց մեր երկրի արտաքին քաղաքականությունից և մեր ազգի համար այդ ճակատագրային հարցերը դարձրեց օտար պետությունների շահարկման առարկա: Մինչդեռ հարկ էր, որ այդ հիմնախնդիրների շուրջ մեկ ընդհանուր ազգային հայեցակարգ մշակվեր, և այն դրվեր Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման հիմքում, դրանով իսկ վերջ տրվեր այդ գործընթացներում տիրող կամայականություններին: Փոխարենը ցայսօր առաջ են մղվում ոչ գործնական, բացարձակապես հայավնաս դիրքորոշումներ, այն է. պետք չէ դիմել միջազգային դատարանին, այլ հարկավոր է ստեղծել միջկառավարական հանձնախումբ` համոզելով Թուրքիային, որ մասնակցի այդ հանձնախմբի աշխատանքներին, որտեղ էլ կորոշվի` եղե՞լ է, թե՞ ոչ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Իսկ հաշվի առնելով, որ միջազգային օրենսդրությունում այդ ժամանակ չկար ցեղասպանության հանցագործներին պատժելու հոդված, ապա կփորձեն դասավորել, թե Թուրքիան միջազգային օրենք չի խախտել, այլ լոկ իր քաղաքացիների իրավունքներն է ոտնահարել, և քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, ապա չի կարելի երիտթուրքերին դատել 1948թ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած` Ցեղասպանության կանխարգելման համաձայնագրով, ու, վերջապես, Հայաստանը որպես պետություն չկար 1915 թվականին, ուստի նա չի կարող ցեղասպանության զոհերի ժառանգորդը լինել և ստանձնել Հայ Դատի օրինական տիրոջ պարտականությունները: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապա այդ հարցը պետք է լուծվի Ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա` համաձայն ԽՍՀՄ-ի 1990թ. ապրիլի 3-ին ընդունած օրենքի, և այլ նման դատարկախոսություններ, որոնք ջուր են լցնում թուրք-յաթաղանի ջրաղացին: Ինչևէ: Վերոգրյալ հարցերի լուծումը փակուղուց դուրս բերելու համար անհրաժեշտ է կառավարական մակարդակով հատուկ քննարկում կատարել` ներգրավելով համայն հայության կարող ուժերին և մեկ միասնական ազգային հայեցակարգ մշակել` դնելով այն մեր երկրի արտաքին քաղաքականության հիմքում` ընդգրկելով հետևյալ հարցերը. 1. Ստեղծել իրավական կենտրոն, որը պիտի ամփոփի Հայոց Ցեղասպանության բոլոր փաստերը` կազմելով ցեղասպանության զոհերի և տուժածների անվանացուցակները, Թուրքիայում և Ադրբեջանում թողած նրանց նյութական արժեքների հաշվարկներն ու այդ բոլորի հիման վրա մեղադրական եզրակացության տեսքով անհերքելի իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ձևակերպել` այն միջազգային համապատասխան դատարան ներկայացնելու, ցեղասպանության հանցագործներին պատժելու, վնասները հատուցելու և Հայ Դատի պահանջները բավարարելու, 1921թ. օգոստոսի 13-ի Սևրի պայմանագիրը վերականգնելու պահանջով: Նշենք, որ այս գործում մենք` հայերս, 1915թ.-ից ցայսօր ոչ մի քայլ չենք կատարել, այլ հրապուրվել ենք նրանով, որ որևէ պետություն բարեհաճում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, որը բոլորովին էլ հիմք չի ծառայում Հայկական հարցի լուծմանը և ժամանակի կորուստ է` հօգուտ թուրք-յաթաղանի, քանզի ճանաչման այդ փաստաթղթերում ոչ միայն չեն նշվում Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր հողային պահանջները, այլ նույնիսկ շեշտվում է, որ այժմյան Թուրքիան պատասխանատու չէ իր նախորդների կատարած արարքների համար: Իրականում ցեղասպանությունը ճանաչող պետությունները նպատակ են դնում իրենց ձեռքին ուժեղ խաղաքարտ ունենալ Թուրքիայի դեմ: 2. Միջազգային դատարանին ներկայացվող վերոգրյալ փաստաթղթում պետք է նշվի, որ 1918 թվականից Հայաստանը թուրք-ադրբեջանական պանթուրքիստական ծրագրով հայերի ցեղասպանության համատեղ քաղաքականության զոհն է, ու այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի ողջ տարածքում հայերի դեմ իրականացրած ողբերգական իրադարձությունները շարունակությունն են 1915թ. մի քանի միլիոն հայերի ոչնչացման: Ուստի, ԼՂՀ կարգավիճակի լուծման համար անհրաժեշտ է ճանաչել ցեղասպանության փաստը Արցախում, որն այսօր էլ որպես դամոկլյան սուր կախված է նրա գլխին, իսկ այնուհետև, ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա, որը զրկում է Ադրբեջանին վետոյի իրավունքից ԼՂՀ ինքնորոշվելու հարցում, բավարարել միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու նրա պահանջը` Ադրբեջանի կազմից դուրս: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի պահանջին` վերադարձնել «գրավված իր տարածքները», ապա նշենք, որ նման տարածքներ չկան, և արցախցին ոչ թե «գրավել», այլ ազատագրել, իրեն է վերադարձրել Արցախի որոշ տարածքները: Ավելին: Արցախը իր ներկա տարածքից շատ ավելի վերադարձնելու խնդիր ունի, առնվազն Շահումյանը, Գետաշենը, Գանձակը, որտեղ հարյուրամյակներ և այսօր էլ մեր աչքերի առաջ տեղաբնակ հայությունը ցեղասպանության է ենթարկվել: Ուստի, Ադրբեջանի հետ տարածքային հարցերը պետք է լուծվեն մեկ ընդհանուր համատեքստում, որի հիմքում պետք է դրվի թուրք-բոլշևիկյան բռնությամբ Հայաստանից անջատված ու արհեստականորեն իրեն կցված բոլոր տարածքները օրինական տիրոջը վերադարձնելու հարցը, այդ թվում նաև Նախիջևանից տեղահանված, կոտորված հայության հարցը: Այսօրինակ հարցադրումների շրջանցումը և ղարաբաղյան հիմնահարցի որակումը որպես տարածքային վեճ` Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն հիմնական պատճառներն են, որոնք անարդյունավետ են դարձրել ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները արցախյան հարցի շուրջ` պայմաններ ստեղծելով պահպանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումները, որը ցեղասպանության մի նոր ակտ է: 3. Դեռևս 1989թ. հունվարին Բեյրութում հրատարակվող «Զարթոնք» թերթն ազդարարեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները ամենամսյա աշխատավարձ են ստանում սիոնիզմի շրջանակներից` Հայաստանը Արևմտյան Հայաստանի ճակատագրին հասցնելու համար: Հայաքանդ այդ ծրագիրն իրականացվեց ամենայն հետևողականությամբ, և շուտով Հայաստանը դարձավ աղետի գոտի, Հայ ազգն ապրեց գաղթի երկրորդ խոշոր ալիքը` 1915 թվականից հետո: Տեղի ունեցավ ազգի ապարտեիդը` ՄԱԿ-ի 1973թ. նոյեմբերի 30-ի ապարտեիդի կանխարգելման Համաձայնագրի հատկանիշներով: Հայաստանի այդ աղետային դրությունը 1998թ. դեկտեմբերին հաստատվեց ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի ընդունած «Նախորդ իշխանությունների քաղաքական ուղեգծի գնահատականը» փաստաթղթում, և այսօր էլ շարունակվում են հրապարակումները «Ղարաբաղ» կոմիտեի սկսած հայաքանդ գործունեության մասին, քանզի ՀՀՇ պարագլուխները դեռ ազատ վխտում են Հայոց սրբազան հողում, նույնիսկ թափանցել են պետական ատյանները` ձգտելով նորից իշխանության գլուխ անցնել ու իրենց սև գործը հայության դեմ հասցնել ավարտին: Անհրաժեշտ ենք համարում կառավարական մակարդակով իրավագիտական հանձնախումբ ստեղծել` նախորդ իշխանությունների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ապարտեիդը ամփոփելու և այդ հիման վրա նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Տպագրվում է կրճատումներով Հայ Արիական Միաբանության առաջնորդ` Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՀ Ցեղասպանության դեմ պայքարող վետերանների միության նախագահ` Սամվել ՊՈՂՈՍՅԱՆ